Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 ապրիլի
«Որոշ գրքերի հեղինակներ պնդում են, թե Հիսուսը չի մահացել, ինչպես որ գրված է Աստվածաշնչում, այլ ամուսնացել է և զավակներ է ունեցել։ Դուք լսե՞լ եք այդ մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Ճշմարտությունն իմանալը կարևոր է։ [Կարդա՛ Հովհաննես 17։3] Այս հոդվածում մի շարք պատճառներ են բերվում, թե ինչու կարող ենք վստահել այն ամենին, ինչ ասվում է Աստվածաշնչում Հիսուսի մասին»։ Ցույց տուր 26–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք ապրիլ–հունիս
«Այսօր ամուսնալուծությունը շատ տարածված երևույթ է դարձել։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք բոլո՞ր ամուսնական զույգերն են հաշվի առնում, թե ինչ հարցեր կառաջանան այն բանից հետո, երբ իրենք ամուսնալուծվեն։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Առակաց 14։15] Այս պարբերագրում ներկայացվում են չորս կետեր, որոնք հարկավոր է հաշվի առնել ամուսնալուծվելուց առաջ»։
Դիտարան 1 մայիսի
«Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքի գոյությունը։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչի գրողներից մեկը ահա այսպիսի հարց տվեց, որը տալիս են շատ մարդիկ։ [Կարդա՛ Սաղմոս 10։1] Այս պարբերագիրը լուսաբանում է, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը, և ինչ է նա անում այժմ, որպեսզի վերջ դնի դրան»։