Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունիս
«Շատերը կարծում են, թե բոլոր կրոնները առաջնորդում են դեպի նույն Աստծուն։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում [կարդա՛ Յեսու 24։15]։ Այս հոդվածում քննարկվում է, թե ինչու պետք է պարզենք՝ արդյոք մեր կրոնն առաջնորդում է մեզ դեպի ճշմարիտ Աստծուն»։ Ցույց տուր 12–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք ապրիլ–հունիս
«Շատերը չեն կարողանում ճիշտ տնօրինել իրենց փողը։ Ի՞նչ եք կարծում, այդ մասին որտե՞ղ կարելի է գտնել օգտակար խորհուրդներ։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ խուսափելու ավելորդ խնդիրներից»։ Կարդա՛ 1 Տիմոթեոս 6։8 համարը և ցույց տուր 5–րդ էջի հոդվածը։ Նշիր մի քանի գլխավոր միտք, այնուհետև առաջարկիր պարբերագիրը։
Դիտարան 1 հուլիս
«Շատ մարդիկ, ովքեր կարդում են Աստվածաշունչը, դժվարանում են այն հասկանալ։ Երբևէ նման զգացում ունեցե՞լ եք։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչի Հեղինակը ցանկանում է, որ մենք հասկանանք իր Խոսքը և օգուտներ քաղենք այդ գրքից։ [կարդա՛ Սաղմոս 119։130]։ Այս պարբերագրում տրվում են երեք առաջարկներ, որոնք կօգնեն մեզ հասկանալու Աստվածաշունչը»։
Արթնացե՛ք հուլիս–սեպտեմբեր
«Ոմանք դեմ են, իսկ ոմանք՝ կողմ արհեստական վիժմանը։ Այս թեման միշտ քննարկման առարկա է եղել։ Ըստ ձեզ՝ կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել մեզ ճիշտ որոշում կայացնելու։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16, 17։] Իմ ձեռքում կա մի պարբերագիր, որում բացատրվում է, թե որն է Աստվածաշնչի տեսակետը այս հարցի վերաբերյալ»։