Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հուլիս
«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք այս անհանգիստ ժամանակներում խաղաղություն գտնել։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում։ [Կարդա՛] Այս հոդվածում բացատրվում է, թե ինչպես կարող ենք ունենալ այն խաղաղությունը, որ Աստված է տալիս»։ Ցույց տուր 10–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս–սեպտեմբեր
«Ոմանք դեմ են աբորտ անելուն, իսկ ոմանք՝ կողմ։ Այս թեման միշտ քննարկման առարկա է եղել։ Ըստ ձեզ՝ կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել մեզ ճիշտ որոշում կայացնելու։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16, 17։] Իմ ձեռքում կա մի պարբերագիր, որում բացատրվում է, թե որն է Աստվածաշնչի տեսակետը այս հարցի վերաբերյալ»։
Դիտարան 1 օգոստոս
«Ոմանք ասում են, թե բոլոր կրոնները առաջնորդում են դեպի նույն Աստծուն։ Ձեր կարծիքով՝ բոլո՞ր կրոններն են ճիշտ։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Մատթեոս 7։13, 14։] Այս պարբերագրում բերվում են երեք նշաններ, որոնք, ըստ Աստվածաշնչի, բնորոշ են ճիշտ կրոնին»։