Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մայիսի
«Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե ամեն մարդ հետևեր Հիսուսի այս խոսքերին։ [Կարդա՛ Մատթեոս 7։12։ Թույլ տուր պատասխանել։] Հիսուսը շատ բաներ է սովորեցնել, և այս հոդվածում քննարկվում են նրա սովորեցրած բաներից մի քանիսը։ Հոդվածը ցույց է տալիս, թե ինչ է իրականում նշանակում լինել քրիստոնյա»։ Ցույց տուր 16–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք ապրիլ–հունիս
«Այսօր ամուսնալուծությունը շատ տարածված երևույթ է դարձել։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք բոլո՞ր ամուսնական զույգերն են հաշվի առնում, թե ինչ հարցեր կառաջանան այն բանից հետո, երբ իրենք ամուսնալուծվեն։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Առակաց 14։15։] Այս պարբերագրում ներկայացվում են չորս կետեր, որոնք հարկավոր է հաշվի առնել ամուսնալուծվելուց առաջ։
Դիտարան 1 հունիսի
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր շատ եկեղեցիներ չեն խոսում մեղքի մասին։ Ի՞նչ եք կարծում, «մեղք» հասկացությունն արդեն հնացա՞ծ գաղափար է, թե՞ այն, այնուամենայնիվ, պետք է մեզ հետաքրքրի։ [Թույլ տուր պատասխանել, հետո կարդա՛ Հռոմեացիներ 5։12։] Այս պարբերագիրը լուսաբանում է, թե ինչ է ասում Աստվածաշունչը մեղքի մասին»։