Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 փետրվարի
«Աշխարհում ամեն մարդ իր կրոնն ունի։ Ըստ ձեզ՝ Աստծու համար միևնո՞ւյն է, թե մարդիկ ինչպես կերկրպագեն իրեն։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա՛ Մատթեոս 15։9–ը։] Այս հոդվածում, ելնելով Հիսուսի խոսքերից, նշվում են ճշմարիտ երկրպագությունը բնորոշող չորս կետեր»։ Առաջարկիր 16–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հունվար–մարտ
«Անշուշտ, ամեն մի ընտանիքում խնդիրներ են լինում։ Ըստ ձեզ՝ ումի՞ց կամ որտեղի՞ց ընտանիքի անդամները կարող են հուսալի և գործնական խորհուրդներ ստանալ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա՛ Սաղմոս 32։8–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարը հատուկ թողարկում է։ Այստեղ ներկայացված են աստվածաշնչյան մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ընտանիքներին, եթե իհարկե, ընտանիքի անդամները կիրառեն դրանք իրենց կյանքում»։
Դիտարան 1 մարտի
«Ի՞նչ եք կարծում, Աստվածաշունչը Աստծու Խո՞սքն է, թե այն պարզապես լավ գիրք է։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե հենց Աստվածաշնչում ինչ է գրված։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16, 17–ը։] Այս պարբերագիրը կօգնի ձեզ գտնել այս հարցի պատասխանը։ Նաև խոսվում է այն մասին, թե ինչու է դա կարևոր անել»։