Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մարտի
Կարդա՛ Ելից 20։15 համարը, այնուհետև հարցրու. «Շատերը փորձում են հետևել այս պատվիրանին, սակայն ոմանք մտածում են, որ եթե որևէ մեկը գողություն է արել կամ անազնիվ է եղել ծայրահեղ իրավիճակում, ապա նրա արարքը կարելի է արդարացնել։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչու է հարկավոր միշտ ազնիվ լինել»։ Ցույց տուր 12–րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 ապրիլի
«Շատերը կարծում են, որ պատմության մեջ ամենաազդեցիկ մարդը Հիսուսն է եղել։ Դուք համաձա՞յն եք այդ մտքին։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչու է կարևոր չհետևել հակասական կարծիքներին նրա մասին ճշմարտությունը իմանալու համար [կարդա՛ Հովհաննես 17։3]։ «Դիտարանի» այս հատուկ թողարկման մեջ գրված է, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը Հիսուսի և նրա ուսմունքների մասին»։