Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մարտի
«Այսօր Հիսուսի վերաբերյալ հակասական կարծիքներ կան։ Ի՞նչ եք կարծում, նա Աստծու որդի՞ է, թե՞ պարզապես բարի մարդ»։ [Թույլ տուր պատասխանել։] Այնուհետև բաց արա 16, 17-րդ էջերը, կարդա թավատառերով գրված հարցերից մեկը ու դրա տակ տեղ գտած նյութը, ինչպես նաև հիշատակված աստվածաշնչյան մի համար։ Առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցի պատասխանը։
Արթնացե՛ք հունվար-մարտ
«Հաճախ ենք լսում այն մարդկանց մասին, ովքեր կորցնում են իրենց վստահությունը կողակցի, քաղաքական գործչի կամ ուրիշների հանդեպ։ Ըստ ձեզ՝ դժվա՞ր է այսօր վստահարժան մարդ գտնելը։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը կարծում են, որ այս խոսքերն այժմ իրականանում են։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե որտեղ կարելի է գտնել վստահարժան մարդկանց»։
Դիտարան 1 ապրիլի
«Մարդիկ զանազան հավատալիքներ ունեն Հիսուսի վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում, կարևո՞ր է իմանալ ճշմարտությունը նրա մասին։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա Հովհաննես 17։3։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի մասին՝ որտեղից է եկել, ինչպես է ապրել և ինչու է մահացել»։