Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք ապրիլ ամսվա առաջին շաբաթ օրը
«Մկրտությունը քրիստոնեության բաղկացուցիչ մաս է։ Ի՞նչ եք կարծում, կարևո՞ր է մկրտվել։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում որոշ հետաքրքիր մտքեր կան»։ Այնուհետև տանտիրոջը տուր ապրիլի 1-ի «Դիտարանը», քննարկիր 16-րդ էջի առաջին ենթավերնագրի նյութը և կարդա նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր այցելել հաջորդ հարցը քննարկելու համար։
Դիտարան 1 ապրիլի
«Հիսուսի մասին շատ կարծիքներ կան։ Ոմանք ասում են, որ նա խոստացյալ Մեսիան է։ Մյուսների կարծիքով՝ նա մի սովորական մարդ էր։ Ուրիշներն էլ ասում են՝ այդպիսի մարդ ընդհանրապես չի եղել։ Ո՞րն է ձեր տեսակետը։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչն ասում է, որ կարևոր է իմանալ նրա մասին ճշմարտությունը։ [Կարդա՛ Հովհաննես 17։3։] Այս պարբերագրում քննարկվում են Հիսուսի մասին մի քանի հարցեր, որոնք հետաքրքրում են շատերին, և տրվում են դրանց աստվածաշնչյան պատասխանները։
Արթնացե՛ք ապրիլ
«Կհամաձայնվե՞ք, որ ընտանիքներն այսօր բազմաթիվ խնդիրների են բախվում։ [Թույլ տուր պատասխանել։] Շատ ընտանիքներ գործնական խորհուրդներ են գտնում Աստվածաշնչում։ [Կարդա՛ Սաղմոս 119։105]։ Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչպես են խորթ ընտանիքները հաջողությամբ հաղթահարում իրենց խնդիրները՝ հետևելով աստվածաշնչյան սկզբունքներին»։