Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք ապրիլ ամսվա առաջին շաբաթ օրը
«Մենք մարդկանց հորդորում ենք Աստվածաշունչ կարդալ։ Բայց շատերը մտածում են, որ այն դժվար է հասկանալ։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է այստեղ գրված»։ Ցույց տուր «Դիտարանի» ապրիլի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 ապրիլի
«Կհամաձայնվեք, որ բոլոր մարդիկ խնդիրներ ունեն։ Դա մղում է ոմանց մտածելու կյանքի իմաստի մասին։ Ըստ ձեզ՝ ի՞նչն է ամենաշատը խանգարում, որ մարդիկ երջանիկ լինեն։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում գրված է, որ Աստված կվերացնի բոլոր այն խնդիրները, որոնց մենք այսօր բախվում ենք։ [Կարդա՛ Հայտնություն 21։4։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչ ապագա է մեզ սպասում, և թե ինչպես կարող ենք գտնել կյանքի իմաստը»։
Արթնացե՛ք ապրիլ
«Ընտանեկան բռնությունը տարածված խնդիր է։ Ոմանք ասում են, որ դրան նպաստող գործոններից են անհատի մշակույթը, նրա ընտանեկան վիճակը և ժամանցի բռնի ձևերը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ընտանեկան բռնության գլխավոր պատճառը։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպիսի փոխհարաբերություններ պետք է լինեն ամուսնու և կնոջ միջև։ [Կարդա՛ Եփեսացիներ 5։33։] Այս ամսագրում նշվում է, թե ինչպես են որոշ ամուսնական զույգեր փրկել իրենց ամուսնությունը՝ կիրառելով աստվածաշնչային սկզբունքները»։