Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք մայիս ամսվա առաջին շաբաթ օրը
«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը։ [Թույլ տուր պատասխանել։] Ես ուզում եմ մի հետաքրքիր միտք ցույց տալ ձեզ այս թեմայի վերաբերյալ»։ Կարդա՛ «Դիտարանի» մայիսի 1-ի համարի 16-րդ էջի առաջին ենթավերնագրի տակ տեղ գտած նյութը, ինչպես նաև հիշատակված աստվածաշնչյան մի համար։ Առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցի պատասխանը։
Դիտարան 1 մայիսի
Կարդա՛ Սաղմոս 37։10, 11 համարները։ Այնուհետև հարցրու. «Ի՞նչ եք կարծում, դեռ երկա՞ր պետք է սպասենք այս խոսքերի իրականացմանը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է աստվածաշնչյան վեց մարգարեությունների մասին, որոնց իրականացումը մենք տեսնում ենք այսօր։ Դրանք ցույց են տալիս, որ այս խոստումը կիրականանա մոտ ապագայում»։
Արթնացե՛ք ապրիլ-հունիս
«Քանի որ այսօր շատերը պայքարում են հիվանդությունների դեմ, ուզում եմ դրա հետ կապված ընթերցել հետևյալ քաջալերական խոսքերը։ [Կարդա՛ Եսայիա 33։24։] Երբ այս խոսքերն իրականանան, ի՞նչ եք կարծում, կյանքը կփոխվի՞։ [Թույլ տուր պատասխանել։] Մինչ Աստված կկատարի իր խոստումը, մեզանից յուրաքանչյուրն իր առողջությունը բարելավելու նպատակով պետք է մի շարք կարևոր քայլեր ձեռնարկի։ Այս պարբերագրում խոսվում է այդ մասին»։