Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/11 էջ 4
  • Մատուցումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մատուցումներ
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մատուցումներ
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2011 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 6/11 էջ 4

Մատուցումներ

Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հուլիս ամսվա առաջին շաբաթ օրը

«Շատերն են կրկնում Տերունական աղոթքի այս բառերը. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է այդ Թագավորությունը։ [Թույլ տուր պատասխանել։] Պատասխանը գտնում ենք Աստվածաշնչի այս համարում»։ Կարդա՛ Դանիել 2։44-ը։ Այնուհետև տանտիրոջը տուր «Դիտարանի» հուլիսի 1-ի համարի մի օրինակ և նրա հետ միասին կարդա ու քննարկիր 16-րդ էջի առաջին ենթավերնագրի տակ տեղ գտած նյութը։ Ապա առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցի պատասխանը։

Դիտարան 1 հուլիսի

«Քանի որ կյանքը կարճ է ու խնդիրներով լի, շատերն են խորհրդածում կյանքի իմաստի շուրջ։ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը խոստանում է, որ կյանքը միշտ այսպիսին չի լինելու։ [Կարդա՛ Հայտնություն 21։4։] Այս պարբերագիրը խոսում է այն մասին, թե ինչ նպատակ ունի Աստված երկրի առնչությամբ, և նշում է մի քանի բաներ, որոնց հետևելով՝ մենք կգտնենք կյանքի իսկական իմաստը նույնիսկ այսօր»։

Արթնացե՛ք հուլիս-սեպտեմբեր

Նշիր որևէ դժբախտության մասին, որը վերջերս են հայտնել լուրերով։ Այնուհետև հարցրու. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ այսպիսի բաներ տեղի ունենան։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչն ասում է, որ Աստված կարեկցում է տառապանքի մեջ գտնվող մարդկանց։ [Կարդա՛ Ելք 3։7։] Աստծու Խոսքը նաև հայտնում է մեզ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և վստահեցնում է, որ նա շուտով մեկընդմիշտ վերջ կդնի այս ամենին։ Այս պարբերագրում մանրամասնորեն խոսվում է այդ մասին»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը