Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/13 էջ 4
  • Մատուցումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մատուցումներ
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մատուցումներ
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումներ
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 6/13 էջ 4

Մատուցումներ

Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հուլիս ամսվա առաջին շաբաթ օրը

«Գրեթե բոլորը ցանկանում են երկար ու երջանիկ ապրել։ Ձեր կարծիքով՝ բժշկությունն ու գիտությունը ի զորո՞ւ են մեզ հավիտենական կյանք ապահովելու։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ»։ Ցույց տուր «Դիտարանի» հուլիսի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։

Ուշադրություն։ Այս մատուցումը պետք է ցուցադրվի հուլիսի 6-ին՝ քարոզչական ծառայության հանդիպմանը։

Դիտարան 1 հուլիսի

«Շատերը իրենց կրոնն ունեն։ Ուրիշներն էլ ասում են, որ ընդհանրապես կորցրել են կրոնի նկատմամբ վստահությունը։ Իսկ դո՞ւք ինչ եք մտածում այս առնչությամբ։ [Թույլ տուր պատասխանել։] Որևէ կրոնի մասին կարծիք կազմելու հարցում մեզ կարող են օգնել Հիսուսի խոսքերը։ [Կարդա՛ Ղուկաս 6։44ա։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչ պտուղներ է բերում կրոնը։ Այստեղ նաև տրվում է այն հարցի պատասխանը, թե արդյոք կրոնը արժանի է վստահության»։

Արթնացե՛ք հուլիս

«Մենք այցելում ենք մեր հարևաններին՝ զրուցելու մի շատ անհանգստացնող խնդրի մասին՝ անարդարության։ Որոշ մարդիկ անարդարության դեմ պայքարում են՝ բողոքի ցույցեր անելով։ Ձեր կարծիքով՝ նրանք, ովքեր բողոքի ցույցեր են անում, կարո՞ղ են որևէ փոփոխության հասնել [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը նշում է, թե ինչն է իսկական փոփոխություններ բերելու երկրի վրա [Կարդա Մատթեոս 6։9, 10։] Այս ամսագիրը պատասխանում է հետևյալ հարցին՝ բողոքի ցույցերը խնդրի լուծո՞ւմ են»։

Բարի լուր Աստծուց

«Մենք այցելում ենք ձեր փողոցի բնակիչներին, որ Աստվածաշնչից մի շատ քաջալերական միտք հայտնենք։ Շատերին, ում հետ մենք զրուցում ենք, հետաքրքրում է այն, թե ինչու է սիրառատ Աստվածը թույլ տալիս, որ աշխարհում այսքան շատ տառապանք լինի։ Ի՞նչ եք կարծում, Աստված ամենասկզբում նպատակադրե՞լ էր, որ երկրի վրա տառապանք լինի»։ Թույլ տուր պատասխանել։ Հետո բաց արա 5-րդ դասը և քննարկիր առաջին երկու պարբերությունները և «կարդա՛»-ով նշված աստվածաշնչյան համարները։ Առաջարկիր գրքույկը և պայմանավորվիր վերայցելել ու քննարկել թավատառով գրված հաջորդ հարցը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը