Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք նոյեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Շատերն են ուզում ունենալ լավ կառավարություն։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ կառավարությունը կկարողանա լուծել մարդկանց խնդիրները։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ»։ Տուր «Դիտարանի» նոյեմբերի 1-ի համարի մի օրինակ, քննարկիր 16-րդ էջի առաջին ենթավերնագրի նյութը և առնվազն մեկ աստվածաշնչյան համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 նոյեմբերի
«Եթե հնարավորություն ունենայիք Աստծուն հարց տալու, ի՞նչ կհարցնեիք։ [Թույլ տուր պատասխանել։] Հիսուսի հետևյալ խոսքերը ցույց են տալիս, որ արժե փնտրել մեր հարցերի պատասխանները։ [Կարդա՛ Մատթեոս 7։7։] Այս ամսագիրը օգնում է Աստվածաշնչում գտնելու այս երեք կարևոր հարցերի պատասխանները»։ Ցույց տուր 3-րդ էջում բերված հարցերը։
Արթնացե՛ք նոյեմբեր
«Որպես հանրային ծառայություն՝ մենք այցելում ենք ընտանիքների։ Միայնակ ծնողներն այսօր շատ են։ Ի՞նչ եք կարծում, նրանց խնդիրները ավելի՞ շատ են, քան սովորական ընտանիքների։ [Թույլ տուր պատասխանել։] Շատ ծնողներ գործնական խորհուրդներ են գտել Աստվածաշնչում։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16։] Այս ամսագրում բերված են մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն միայնակ ծնողներին հաջողությամբ կատարելու իրենց դերը»։