Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 11/1 էջ 3
  • Սխա՞լ է հարցեր տալ Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սխա՞լ է հարցեր տալ Աստծուն
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Որքա՞ն դեռ պիտի գոյատևի չարությունը
    2000 Դիտարան
  • Ապավինիր Եհովային և ապրիր
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեր փրկության Աստծովն ենք ուրախանում
    2000 Դիտարան
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2012 Դիտարան
w12 11/1 էջ 3

Սխա՞լ է հարցեր տալ Աստծուն

ՈՄԱՆՔ սխալ են համարում Աստծուն հարցեր տալը։ Նրանք կարծում են՝ անհարգալից է Աստծուն հարցնել, թե ինչու է նա որոշ բաներ թույլ տալիս, իսկ որոշ բաներ՝ ոչ։ Դո՞ւ էլ ես այդպես կարծում։

Եթե այո, ապա գուցե զարմանաս՝ իմանալով, որ Աստծուն հավատարիմ մարդկանցից շատերն են հարցեր ուղղել նրան։ Տեսնենք, թե ինչ են հարցրել նրանցից մի քանիսը։

Հոբ. «Ինչո՞ւ են ամբարիշտները ապրում, ծերանում և ուրիշներին գերազանցում հարստությամբ» (Հոբ 21։7)։

Ամբակում մարգարե. «Ինչո՞ւ ես նայում դավաճաններին և լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին» (Ամբակում 1։13)։

Հիսուս Քրիստոս. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթեոս 27։46)։

Եթե ընթերցես աստվածաշնչյան այս խոսքերի համատեքստերը, կնկատես, որ ոչ մի տեղ չի խոսվում այն մասին, թե Եհովաa Աստված վիրավորվել է իրեն ուղղված անկեղծ հարցերից։ Երբ նրան խնդրում ենք, որ հոգա մեր ֆիզիկական կարիքները, որոնցով պայմանավորված է մեր առողջությունը, նա ուրախությամբ կատարում է մեր խնդրանքները (Մատթեոս 6։11, 33)։ Նաև տալիս է անհրաժեշտ տեղեկություն, ինչը կարող է նպաստել մեր մտային և էմոցիոնալ առողջությանը (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Հիսուսը հորդորեց իր աշակերտներին. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Մատթեոս 7։7)։ Այս խոսքերի համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսի խոստումը վերաբերում է ոչ միայն նյութական բաներ ունենալուն, այլև կարևոր հարցերի պատասխանները ստանալուն։

Եթե հնարավորություն ունենայիր Աստծուն հարց տալու, ո՞ր հարցը կտայիր։

  • Ո՞րն է իմ կյանքի իմաստը։

  • Ի՞նչ է լինում մահից հետո։

  • Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ։

Այս բոլոր հարցերի պատասխանները կարող ես գտնել Աստվածաշնչում, Գիրք, որը «ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Հաջորդ հոդվածում կիմանաս, թե ինչն է մղում շատերին տալու այս հարցերը և թե ինչ է պատասխանում Աստվածաշունչը։

a Համաձայն Աստվածաշնչի՝ «Եհովան» Աստծու անունն է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը