Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք նոյեմբեր ամսվա առաջին շաբաթը
«Ի՞նչ եք կարծում, երջանի՞կ են այն մարդիկ, ովքեր ձգտում են հնազանդվել Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում հետաքրքիր մտքեր են նշվում»։ Տուր «Դիտարանի» նոյեմբերի 1-ի համարի մի օրինակ, կարդա 16 և 17-րդ էջերի ենթավերնագրերից մեկի տակ տեղ գտած նյութը և միասին քննարկեք։ Կարդա առնվազն մեկ աստվածաշնչյան համար, ապա առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցի պատասխանը։
Դիտարան 1 նոյեմբերի
«Ոմանց կարծիքով՝ սեքսի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը հնացած է և ավելորդ սահմանափակում է մարդու ազատությունը։ Ոմանք էլ համամիտ են Աստվածաշնչի հետ։ Իսկ ո՞րն է ձեր կարծիքը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ով է հաստատել աստվածաշնչյան չափանիշները։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16։] Այս պարբերագիրը ցույց է տալիս, թե Աստվածաշունչն ինչպես է պատասխանում սեքսի վերաբերյալ տասը հարցերի, որոնք հաճախ տալիս են մարդիկ։ Նաև բացատրում է, թե աստվածաշնչյան չափանիշները ինչով են օգտակար»։
Արթնացե՛ք նոյեմբեր
«Եթե ուշադիր և առանց կանխակալ տրամադրվածության նայենք մեր շուրջը եղող աշխարհին, ի՞նչ կեզրակացնենք. ինչ-որ մեկը ստեղծե՞լ է այն, թե՞ ամեն ինչ ինքնիրեն է առաջ եկել։ [Թույլ տուր պատասխանել։] Ահա թե ինչ եզրակացության եկավ Աստվածաշունչ գրողներից մեկը։ [Կարդա՛ Հռոմեացիներ 1։20։] Այս պարբերագիրը բացատրում է, թե գիտնականներն ինչ են հայտնաբերել մարդու բջջի մասին և թե ինչ է բացահայտում նրանց հայտնագործությունը»։