Օգոստոսի 6-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՕԳՈՍՏՈՍԻ 6-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 60 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 24, պարբ. 16–21 (25ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Եզեկիել 24–27 (10ր)
№ 1. Եզեկիել 24։15–27 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 31Գ Արգելված պտուղը անհնազանդությունն էր և ոչ թե սեռական հարաբերությունը (5ր)
№ 3. Արդյո՞ք Եզեկիել 18։20-ը հակասում է Ելք 20։5-ին (5ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Հայտարարություններ։
10 ր. Պատրա՞ստ ես նոր ուսումնական տարվան։ Քննարկում։ Ունկնդիրները պատմում են, թե երեխաներն ինչ դժվարությունների են բախվում դպրոցում։ Բացատրիր, թե ծնողներն ինչպես կարող են օգտագործել «Ցանկը», «Երիտասարդների հարցերը» գրքերը և աստվածապետական այլ միջոցներ, որպեսզի իրենց զավակներին պատրաստեն դպրոցական փորձություններին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խոսելու իրենց հավատի մասին (1 Պետ. 3։15)։ Խոսիր մեկ-երկու դժվարության մասին և ներկայացրու օգտակար տեղեկություններ մեր հրատարակություններից։ Ունկնդիրները պատմում են, թե իրենք, երբ դպրոցական են եղել, ինչպես են կարողացել վկայություն տալ։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Օգոստոս ամսվա պարբերագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում ներկայացրու, թե ինչու պարբերագրերը կարող են հետաքրքրել ձեր տարածքում ապրողներին։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի նախնական հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր պարբերագիր ինչպես կարելի է առաջարկել։
Երգ 97 և աղոթք