Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. հոկտեմբերի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչ է խորհրդանշում զոհասեղանը, որ Եզեկիելը տեսավ տեսիլքում (Եզեկ. 43։13–20)։ [Սեպ. 10, w07 8/1, էջ 13, պարբ. 4]
2. Ի՞նչ են խորհրդանշում Եզեկիելի տեսիլքի գետի ջրերը (Եզեկ. 47։1–5)։ [Սեպ. 17, w07 8/1, էջ 11, պարբ. 2]
3. Ի՞նչ է ցույց տալիս Դանիելի և նրա ընկերների՝ Եհովային հավատարիմ մնալու վճռականությունը (Դան. 1։8)։ [Սեպ. 24, w07 9/1, էջ 19, պարբ. 2]
4. Ի՞նչ էր խորհրդանշում Նաբուգոդոնոսորի երազի հսկայական ծառը (Դան. 4։10, 11, 20–22)։ [Հոկտ. 1, w07 9/1, էջ 18, պարբ. 5]
5. Ի՞նչ ենք սովորում Դանիել 9։17–19 համարներից աղոթքի վերաբերյալ։ [Հոկտ. 8, w07 9/1, էջ 20, պարբ. 5, 6]
6. Ո՞ր ուխտը «շատերի համար ուժի մեջ պահվեց» մինչև 70-րդ շաբաթ տարիների ավարտը, այսինքն՝ մ.թ. 36 թվականը։ [Հոկտ. 8, w07 9/1, էջ 20, պարբ. 4]
7. Ի՞նչ կարող ենք եզրակացնել հրեշտակի՝ Դանիելին ասած այն խոսքերից, որ «Պարսկաստանի թագավորության իշխանը» ընդդիմացել էր իրեն (Դան. 10։13)։ [Հոկտ. 15, w11 9/1, էջ 8, պարբ. 1, 2]
8. Ի՞նչ ենք սովորում Դանիելի մոտ եկած հրեշտակից։ [Հոկտ. 15, w07 9/1, էջ 20, պարբ. 7]
9. Օսեե 4։11-ի համաձայն՝ ո՞րն է չափից շատ ալկոհոլ օգտագործելու վտանգներից մեկը։ [Հոկտ. 22, w10 1/1, էջ 4, 5]
10. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում Օսեե 6։6-ից։ [Հոկտ. 22, w07 9/15, էջ 16, պարբ. 8; w05 11/15, էջ 24, պարբ. 11, 12]