Հոկտեմբերի 29-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 13 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 28, պարբ. 16–22 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Օսեե 8–14 (10ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
□ Ծառայողական հանդիպում
15 ր. «Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել քո քարոզչական ծառայության խմբից»։ Հարց ու պատասխան։ 6-րդ էջի շրջանակը քննարկելիս կարճ հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, որի տանը քարոզչական ծառայության հանդիպում է անցկացվում։ Ի՞նչ է անում նա, որ իր տունը ամեն շաբաթ պատրաստ լինի քարոզչական ծառայության հանդիպում անցկացնելու համար։ Ինչո՞ւ է նա բարձր գնահատում այն, որ իր տանը քարոզչական ծառայության հանդիպում է անցկացվում։
15 ր. «Հինգ միջոց՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն ունենալու համար»։ Հարց ու պատասխան։ 6-րդ պարբերությունը քննարկելուց հետո խնդրիր այն քարոզիչներին, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացրել այնպիսի մարդու հետ, ով հոգևորապես առաջադիմել է, պատմելու, թե ինչ ուրախություն են ստացել։
Երգ 122 և աղոթք