Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/13 էջ 3
  • «Սիրեք ողջ եղբայրությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Սիրեք ողջ եղբայրությունը»
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Միասնական եղբայրություն
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Որքանո՞վ է ընդգրկուն քո սերը
    2001 Դիտարան
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 1/13 էջ 3

«Սիրեք ողջ եղբայրությունը»

Այս վերնագրի խոսքերը ներշնչվել են Աստծուց և գրվել են մոտ երկու հազար տարի առաջ (1 Պետ. 2։17)։ Բայց հետաքրքիր է, որ դրանք հիմա մեզ համար շատ ավելի կարևոր են, քան երբևէ։ Ինչպե՞ս է հնարավոր սիրել մի ամբողջ համաշխարհային եղբայրություն։ Ի՞նչ կարող ենք անել, որ այս անսեր աշխարհում մեր սերը երբեք չմարի (Մատթ. 24։12)։ Ներքոհիշյալ հարցերին փորձիր պատասխանել՝ դիտելով «Մեր եղբայրությունը» ֆիլմը (անգլ., ռուս.)։

1) Ե՞րբ ենք պաշտոնապես դառնում քրիստոնեական եղբայրության մի մասը։ 2) Որո՞նք են համաշխարհային եղբայրության գործունեության երեք ոլորտները։ 3) Ինչպե՞ս են մեր եղբայրները ցույց տալիս իրենց քարոզելու վճռականությունը՝ ա) Ալյասկայում, բ) Եվրոպայի մեծ նավահանգիստներում և գ) Պերուի խիտ անտառներում։ 4) Ինչո՞ւ երբեք չպետք է մտածենք, որ մեր քարոզչական գործը սովորական բան է։ 5) Բեր օրինակներ, թե ինչպես են Եհովայի վկաները մխիթարել և քաջալերել իրար՝ ա) երկրաշարժից հետո, բ) փոթորկից հետո, գ) պատերազմի ժամանակ։ 6) Ի՞նչ գործնական կերպերով բոլորս կարող ենք դրսևորել այն հատկությունը, որը բնորոշում է մեր քրիստոնեական եղբայրությանը (Հովհ. 13։35)։ 7) Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ միասին կառուցելով մեր Թագավորության սրահները։ 8) Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում ինչպե՞ս մեր եղբայրները հոգևորապես ամուր մնացին արգելքի տարիներին։ 9) Ի՞նչ ջանքեր են գործադրում շատ Վկաներ համաժողով գնալու համար և ինչո՞ւ։ 10) Այս ֆիլմը ինչպե՞ս է լցնում քեզ ավելի մեծ վճռականությամբ՝ ա) քրիստոնեական հանդիպումների ժամանակ երկրպագելու Եհովային եղբայրների հետ միասին, բ) օգնելու կարիքավորներին, և գ) հավատարմորեն քարոզելու ամեն ժամանակ և ամեն տեղ։ 11) Ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս ֆիլմը։

Ո՞րն է հիմնական պատճառը, որ մեր քրիստոնեական եղբայրության մի մասն ենք կազմում։ Պատճառը Եհովայի հանդեպ սերն է։ Ուստի մենք սիրում ենք սովորել և սովորեցնել նրա մասին։ Մենք սիրում ենք այն մարդկանց, ում Եհովան է սիրում։ Երբ օգնում ենք նրանց նեղության ժամանակ, չենք ակնկալում, որ Աստված շնորհակալ կլինի մեզ դրա համար։ Հակառակը՝ մենք ենք շնորհակալ նրան այս թանկագին պարգևի՝ քրիստոնեական եղբայրության համար։ Այս անսեր աշխարհի վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, ուստի եկեք շարունակենք սիրել մեր ողջ եղբայրությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը