Հուլիսի 1-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒԼԻՍԻ 1-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 69 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 11, պարբ. 9–14 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Գործեր 11–14 (10ր)
№ 1. Գործեր 11։1–18 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 4Գ Գրված է բոլոր ազգերի և ռասաների մարդկանց համար (5ր)
№ 3. Ովքե՞ր են իրականում քո ընկերները (Սաղ. 119։63) (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Հուլիս ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի գլխավոր հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Ի՞նչ ենք սովորում։ Քննարկում։ Խնդրիր ունկնդիրներից մեկին կամ մի քանիսին կարդալ Ղուկաս 12։16–31 համարները։ Քննարկիր, թե այս համարներն ինչպես կարող են օգնել ծառայության հետ կապված։
Երգ 35 և աղոթք