Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2013թ. օգոստոսի 26-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչ շատ կարևոր բան ենք սովորում այն բանից, որ Հերովդեսը չհրաժարվեց մարդկանցից ընդունել փառք ու պատիվ (Գործ. 12։21–23)։ [Հուլ. 1, w08 5/15, էջ 32, պարբ. 7]
2. Ի՞նչ օգուտներ կարող են ստանալ երիտասարդ քրիստոնյաները՝ քննելով Տիմոթեոսի կյանքը և հետևելով նրա օրինակին (Գործ. 16։1, 2)։ [Հուլ. 8, w08 5/15, էջ 32, պարբ. 10]
3. Պրիսկիղան ու Ակյուղասը, սեր դրսևորելով Ապողոսի հանդեպ, ինչպե՞ս օգնեցին նրան այն բանից հետո, երբ տեսան, թե ինչպես է նա «համարձակորեն խոսում» Եփեսոսի ժողովարանում (Գործ. 18։24–26)։ [Հուլ. 15, w10 6/15, էջ 11, պարբ. 4]
4. Ի՞նչ աստվածաշնչյան հիմք ունեն Եհովայի վկաները՝ քարոզելու իրենց իրավունքը դատարանի միջոցով պաշտպանելու համար (Գործ. 25։10–12)։ [Հուլ. 22, bt, էջ 198, պարբ. 6]
5. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը շարունակում վկայություն տալու առիթներ փնտրել նույնիսկ երբ բանտարկված էր Հռոմում, և ինչպե՞ս են Եհովայի ծառաները այսօր հետևում նրա օրինակին (Գործ. 28։17, 23, 30, 31)։ [Հուլ. 29, bt, էջ 215–217, պարբ. 19–23]
6. Ինչո՞ւ է Աստվածաշունչը հոմոսեքսուալ գործողությունները անբնական և գարշելի համարում (Հռոմ. 1։26, 27)։ [Օգոս. 5, g 1/12, էջ 28, պարբ. 7]
7. Ինչպե՞ս կարող էր «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքը» ծածկել «անցյալում կատարված մեղքերը», այն դեպքում երբ այդ փրկանքը դեռ չէր տրվել (Հռոմ. 3։24, 25)։ [Օգոս. 5, w08 6/15, էջ 29, պարբ. 6]
8. Երբ գտնվում ենք դժվարին, բարդ ու շփոթեցնող իրավիճակներում և չգիտենք՝ ինչի մասին աղոթել, սիրուց մղված՝ ի՞նչ է անում Եհովան (Հռոմ. 8։26, 27)։ [Օգոս. 12, w08 6/15, էջ 30, պարբ. 10]
9. Ի՞նչ են նշանակում «ձգտեք հյուրասեր լինել» խոսքերը (Հռոմ. 12։13)։ [Օգոս. 19, w09 10/15, էջ 5, 6, պարբ. 12, 13]
10. Հետևելով Պողոսի հորդորին՝ ինչպե՞ս ենք «Տեր Հիսուս Քրիստոսին հագնում» (Հռոմ. 13։14)։ [Օգոս. 26, w05 1/1, էջ 11, 12, պարբ. 20–22]