Շեշտ դիր ամսվա առաջին շաբաթ օրը ուսումնասիրություն սկսելու վրա
2011թ. մայիս ամսից սկսած՝ քարոզիչներին հորդոր է տրվում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել ամսվա առաջին շաբաթ օրը։ Մեզ օգնելու համար «Դիտարանի» ընդհանուր թողարկման «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» խորագրի ներքո տպագրվում են համապատասխան նյութեր։ Ուստի ամսվա առաջին շաբաթ օրն անցկացվող քարոզչական ծառայության հանդիպման թեման պետք է հիմնված լինի այդ խորագրի նյութի վրա։ Հարկավոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Անհրաժեշտ է նաև ներկայացնել ցուցադրում։
Երեցները կարող են որոշել, որ յուրաքանչյուր քարոզչական ծառայության խումբ ամսվա առաջին շաբաթ օրը հավաքվի առանձին, կամ նրանք կարող են որոշել խմբերը միավորել և հանդիպել գուցե Թագավորության սրահում։ Սակայն եթե նույն Թագավորության սրահից օգտվում է մի քանի ժողով, ապա ոչ մի ժողով չպետք է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու այդ հատուկ օրը տեղափոխի այլ օր այն նպատակով, որ միասնական քարոզչական ծառայության հանդիպում անցկացնի։