Հատուկ օր՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու համար
1 2009 թ. հունվարից յուրաքանչյուր ժողով ամեն ամիս պետք է մեկ օր հատկացնի Աստվածաշնչի ուսումնասիրություններ առաջարկելու համար։ Դա հարկավոր է անել հանգստյան օրերին՝ շաբաթ կամ կիրակի, թերևս ամսվա հենց առաջին շաբաթվա մեջ։ Եթե այդ օրը տանտերը հրաժարվի ուսումնասիրությունից, քարոզիչները կարող են առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կամ էլ թարմ պարբերագրեր։ Բոլոր երեցներն ու ծառայող օգնականները պետք է լիարժեքորեն մասնակցեն այս ծառայությանը և օգնեն քարոզիչներին սկսելու Աստվածաշնչի ուսումնասիրություն։
2 Թե ամսվա ո՛ր շաբաթը կամ կիրակին կհատկացվի այդ ծառայությանը, կորոշի ժողովի ծառայողական կոմիտեն։ Ժամանակ առ ժամանակ հարկավոր է հիշեցնել քարոզիչներին, որ նրանք նախապատրաստվեն և ջանք թափեն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել թե՛ տնետուն ծառայության ժամանակ, թե՛ վերայցելություններ անելիս։
3 Ինչպես նախապատրաստվել։ Կարելի է օգտվել 2006 թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրից և «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի 2–րդ ու 3–րդ էջերից, որտեղ կան խորհուրդներ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ։ Կարելի է ուսումնասիրություն առաջարկել նաև այնպիսի թերթիկների օգնությամբ, ինչպիսին է, օրինակ, «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը»։ Երեցներն ու ծառայող օգնականները պետք է 10–15 րոպե տևողությամբ քարոզչական ծառայության հանդիպումներ անցկացնեն, որոնց ժամանակ մեկ–երկու գործնական առաջարկ կքննարկեն։ Նրանք կարող են նաև ընդգրկել ցուցադրում, որում կներկայացվի, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։
4 Ինչ խոսք, բոլորը չէ, որ կցանկանան սկսել կամ շարունակել ուսումնասիրել Աստվածաշունչը։ Սակայն դա չպետք է մեզ կանգնեցնի։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան է մարդկանց բերում դեպի իր կազմակերպություն (Հովհ. 6։44)։ Հիշենք, որ մեր ծառայությունը չի սահմանափակվում լոկ ճշմարտության սերմը ցանելով։ Մենք պետք է ջրենք ու մշակենք այն։ Իսկ դրա համար հարկավոր է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել ազնվասիրտ անհատների հետ։ Դա անելով՝ մենք համագործակցում ենք Աստծու հետ։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում (1 Կորնթ. 3։9)։