Ցանկանում եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել
1 Մեզանից շատերն ունեն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու ցանկություն, և դրա համար լավ պատճառներ կան. չէ՞ որ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ ենք հասնում նոր աշակերտներ պատրաստելու մեր նպատակին (Մատթ. 28։19, 20)։ Սակայն մեզանից շատերն ամիսներ, գուցե տարիներ շարունակ չեն զգացել այն ուրախությունը, որը ձեռք է բերվում որևէ մեկին ճշմարտությունն ուսուցանելիս։ Ի՞նչ կարող ենք անել այդ կապակցությամբ նոյեմբերին։ Քանի որ այս ամիս տարածում ենք «Գիտություն» գիրքը, կարելի է առանձնահատուկ ջանքեր ներդնել դրա օգնությամբ Աստվածաշնչի նոր ուսումնասիրություններ սկսելու համար։
2 Առանձնացրու մեկ կամ ավելի հանգստյան օրեր։ Մենք քաջալերում ենք յուրաքանչյուրին այս ամիս որոշակի ժամանակ հատկացնել Աստվածաշնչի նոր ուսումնասիրություն սկսելու համար։ Ժողովի գրքի ուսուցում անցկացնող եղբայրները հատուկ այդ նպատակի համար պետք է ընտրեն հանգստյան օրեր և իրենց խմբակներում միացյալ ջանքերով կրկնակի այցելություններ կատարելու աշխատանք կազմակերպեն։
3 Ծառայության այս հանդիպումներին բեր կրկնակի այցելությունների քո գրառումները։ Այնուհետև այցելիր բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել, գրականություն վերցրել կամ էլ ներկա են գտնվել ժողովի հանդիպումներին։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ փորձիր ուսումնասիրություն սկսել։
4 Ցույց տուր, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Ծառայության համար նախատեսված այս հատուկ հանդիպումներին պիտի լավ պատրաստված տեսարան ներկայացվի՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ուսումնասիրություն սկսել կրկնակի այցելության ժամանակ։ Կարող ես ասել. «Շատերն Աստվածաշունչ ունեն, սակայն տեղյակ չեն, որ այն պարունակում է բոլորիս հուզող կենսական հարցերի պատասխանները։ [Ցույց տուր «Գիտություն» գրքի բովանդակությունը և կարդա 3–րդ, 5–րդ, 6–րդ, 8–րդ և 9–րդ գլուխների վերնագրերը։] Այս ձեռնարկի օգնությամբ Աստվածաշնչի քննարկմանը շաբաթական մոտ մեկ ժամ տրամադրելով՝ կարող եք ընդամենը մի քանի ամսում գիտություն ստանալ Աստվածաշնչի հիմնական ուսմունքների մասին։ Եթե ցանկանում եք ընտրել այս թեմաներից որևէ մեկը, ուրախ կլինեմ ցույց տալու, թե ինչպես կարելի է այն ուսումնասիրել»։ Եթե անհատը զբաղվածության պատճառով չի վճռում ուսումնասիրել, բացատրիր, որ մենք ունենք նաև ուսուցման համառոտ ծրագիր։ Ներկայացրու «Աստված պահանջում է» բրոշյուրը և առաջարկիր շաբաթական 15—30 րոպե կարճ դասընթաց անցկացնել։
5 Եթե մենք ուսումնասիրություններ սկսելու միահամուռ ջանքեր ներդնենք և աղոթքով խնդրենք Եհովայի օրհնությունը, ապա, անկասկած, նոր հետաքրքրվողներ կգտնենք (Ա Յովհ. 5։14, 15)։ Եթե ցանկանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, ապա հնարավորություն ունես սկսելու այն։