Սեպտեմբերի 2-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 47 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 13, պարբ. 20–26 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 1 Կորնթացիներ 1–9 (10ր)
№ 1. 1 Կորնթացիներ 4։18–5։13 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 8Բ Բանսարկուն աշխարհի անտեսանելի իշխանն է (5ր)
№ 3. Ինչպե՞ս է քրիստոնյան պահպանում իր ուրախությունը՝ չնայած հիվանդությանը (Փիլիպ. 4։6, 7) (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Սեպտեմբեր ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի գլխավոր հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Ընդօրինակիր Բառնաբասին։ Քննարկում։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանելու, թե Բառնաբասի օրինակն ինչպես կարող է օգնել մեզ քարոզչության գործում։
Երգ 65 և աղոթք