Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հունվար ամսվա առաջին շաբաթ օրը
«Տարբեր մարդիկ տարբեր տեսակետ ունեն Աստծու մասին։ Ոմանք ասում են, որ Աստված առեղծվածային ուժ է։ Մյուսների պատկերացմամբ՝ նա սիրող երկնային Հայր է։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում»։ Թույլ տուր պատասխանել։ Ցույց տուր հունվարի 1-ի «Դիտարանի» վերջին էջը և քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը ու առնվազն մեկ համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկելու մյուս հարցը։
Դիտարան 1 հունվարի
«Մենք կարճ այցելում ենք մարդկանց, որպեսզի խոսենք բոլորիս առնչվող մի բանի մասին՝ հարազատի մահվան։ Վստահ եմ՝ կհամաձայնվեք, որ սիրելի ընկերոջ կամ հարազատի մահը կյանքի ամենածանր հարվածներից է։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերի համար մխիթարական են եղել աստվածաշնչյան այս խոսքերը։ [Կարդա՛ Եսայիա 25։8։] Այս ամսագրում խոսվում է աստվածաշնչյան այն քաջալերական խոստման մասին, որ մահը վերջ է գտնելու, և մեր սիրելիները կյանքի են վերադառնալու»։
Արթնացե՛ք հունվար
«Կհամաձայնվեք, որ այսօր ընտանիքները բազմաթիվ ճնշումների են ենթարկվում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում ասվում է, թե ընտանիքի անդամներն ինչ պետք է անեն, որպեսզի ամրացնեն իրենց ընտանիքը։ [Կարդա՛ Առակներ 24։3։] Շատերը համոզվել են, որ Աստվածաշունչը վստահելի գիրք է և իմաստության աղբյուր է։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է մի եզակի՝ Աստվածաշնչի վրա հիմնված ինտերնետային կայքի մասին, որից կարելի է անվճար օգտվել և գործնական խորհուրդներ ստանալ ընտանիքների համար»։