Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. գրառումներ անենք հետաքրքրություն ցույց տված անհատների մասին
«Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։16)։ Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի այս ներշնչված խորհուրդը ցույց է տալիս, որ մենք պետք է ջանքեր թափենք, որ առաջադիմենք, անկախ այն բանից՝ նոր քարոզիչ ենք, թե փորձառու։ Ուստի այս առնչությամբ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում նոր խորագիր կքննարկենք՝ «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ»։ Յուրաքանչյուր հոդվածում կխոսվի կարևոր մի հմտության մասին և մի քանի առաջարկներ կարվեն, թե ինչպես զարգացնենք այդ հմտությունը։ Բոլորիս հորդոր է ամսվա ընթացքում տրվում հատուկ ուշադրություն դարձնել դրան։ Ամսվա վերջում Ծառայողական հանդիպման ժամանակ մեզ հնարավորություն կտրվի մեկնաբանություններ տալ, թե ինչ օգուտներ ենք քաղել այդ հմտությունը զարգացնելուց։ Այս ամիս մենք նպատակ կդնենք հետաքրքրություն ցույց տված անհատների մասին գրառումներ անել։
Ինչու է կարևոր։ Մեզ հանձնարարված գործը կատարելու համար պետք է քարոզելուց ավելին անենք։ Մենք պետք է վերայցելենք նրանց, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել, և ուսուցանենք նրանց՝ ջրելով ճշմարտության այն սերմերը, որ ցանել ենք (Մատթ. 28։19, 20; 1 Կորնթ. 3։6–9)։ Դա նշանակում է, որ կրկին պետք է հանդիպենք այդ անձնավորությանը, զրուցենք նրան անհանգստացնող բաների մասին և շարունակենք մեր նախորդ զրույցը։ Հետևաբար, երբ հանդիպում ենք հետաքրքրություն ցույց տվող անհատի, հարկավոր է նրա մասին գրառումներ անել։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Գրառումներ անելիս ծառայակցիդ ասա, թե ինչ ես գրում։