Դեկտեմբերի 29-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 37 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 18, պարբ. 1–8 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հեսու 12–15 (10ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Բարի բաներ» հանենք մեզ վստահված բարի գանձերից (Մատթ. 12։35ա)։
20 ր. «Բարի բաներ» սովորեցրու երեխաներիդ և նրանց, ում օգնում ես Աստվածաշունչ ուսումնասիրելու (Մատթ. 12։35ա)։ Քննարկում։ 1 Կորնթացիներ 13։11 և 1 Պետրոս 2։2, 3 համարների օգնությամբ ցույց տուր, թե ինչ պետք է ակնկալենք Աստվածաշունչ ուսումնասիրողներից և երեխաներից (թե՛ այն երեխաներից, որոնք արդեն մկրտվել են, թե՛ այն երեխաներից, ովքեր հոգևոր քայլեր են անում)։ Բացատրիր, թե ինչ է նշանակում «ճաշակել» «անխարդախ կաթը», և թե ինչպես կարող ենք օգնել ուսումնասիրողներին ու երեխաներին այդպես վարվելու։ Բացատրիր Մարկոս 4։28 համարի սկզբունքը (տե՛ս «Դիտարանի» 2014 թ. դեկտեմբերի 15-ի համարը, էջ 12, պարբ. 6–8)։ Հարցազրույց անցկացրու մի փորձառու քարոզչի կամ մի ծնողի հետ, ով կպատմի, թե ինչպես է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին կամ երեխային հոգևորապես առաջադիմելու (Եփես. 4։13–15; տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2014 թ. մայիսի համարում «Հարցերի արկղ» հոդվածը)։
10 ր. ««Բարի բաներից» բաժին հանիր՝ լինելով հյուրասեր (Մատթ. 12։35ա)»։ Քննարկում։ Ի՞նչ օգուտներ ենք ստացել՝ հյուրասեր լինելով։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ հյուրասիրություն ենք ցուցաբերել։ Հրավիրիր մեկնաբանություններ տալ, թե ինչպես կարող ենք հյուրասիրություն ցույց տալ ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր լիաժամ ծառայության մեջ են։ Նշիր, թե ժողովում ինչ է կազմակերպված ամեն շաբաթ հանրային ելույթ ներկայացնող հռետորին ճաշի հրավիրելու հետ կապված։
Երգ 124 և աղոթք