Ինչո՞ւ լինել «բարի գործերի նախանձախնդիր»
Բարի գործերի նախանձախնդի՞ր ես։ Որպես Թագավորության քարոզիչներ՝ մենք բոլոր հիմքերն ունենք նախանձախնդիր լինելու։ Ինչո՞ւ։ Քննարկենք Տիտոս 2։11–14 համարները։
Համար 11։ Ինչպե՞ս կբացատրես՝ ի՞նչ է «Աստծու անզուգական բարությունը», և ինչպե՞ս ենք անձամբ օգուտներ քաղում դրանից (Հռոմ. 3։23, 24)։
Համար 12։ Ինչպե՞ս է Աստծու անզուգական բարությունը սովորեցնում մեզ։
Համար 13 և 14։ Հիմա, երբ մաքրվել ենք, ի՞նչ հույս ունենք։ Ի՞նչ մեծ նպատակի համար ենք մաքրվել ամեն տեսակ անօրենություններից, որ կան այս անաստված աշխարհում։
Ինչպե՞ս են այս խոսքերը մղում քեզ լինել բարի գործերի նախանձախնդիր։