Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք խոսասարքի միջոցով
Ինչու է կարևոր։ Խոսասարքի (դոմոֆոն) միջոցով վկայություն տալը կարող է վախեցնող լինել։ Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ այդ վախը նվազեցնի բարի գործեր անելու մեր նախանձախնդրությունը։ Հիշիր, որ հնարավոր է՝ որոշ մարդկանց բարի լուրը հասցնելու միակ միջոցը խոսասարքով վկայություն տալն է (Հռոմ. 10։14)։ Փորձը ցույց է տվել, որ այս կերպը նույնպես արդյունավետ է (տես 2011թ. «Տարեգիրքը», էջ 65, 66, ռուս. և 2000թ. «Տարեգիրքը», էջ 54, պարբ. 3, ռուս.)։ Ահա մի քանի առաջարկ։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեք մատուցում անել՝ «տանտիրոջը» մեջքով կանգնած։