Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/01 էջ 4–6
  • Ինչպես քարոզել բնակելի շենքերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես քարոզել բնակելի շենքերում
  • 2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հարկավոր է դրական տրամադրվածություն ունենալ
  • Ինչո՞ւ է դժվար
  • Երբ քեզ խնդրում են հեռանալ
  • Ծանոթացիր տարածքիդ հետ
  • Ինչպե՞ս ներս մտնել
  • Արտաքինը և վարվելակերպը
  • Դուռը թակելիս
  • Խուսափիր վիճաբանություններից
  • Եթե քեզ ներս չեն թողնում
  • Հաջողությամբ կատարենք քարոզելու մեր առաջադրանքը
  • «Հիմնովին վկայություն տանք»՝ քարոզելով պահպանվող շենքերում
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի Արկղ
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Արդյունավե՛տ եղիր ծառայության մեջ
    1998 Մեր թագավորական ծառայությունը
  • Հեռախոսով վկայություն տալը կարող է արդյունավետ լինել
    2009 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Մեր թագավորական ծառայությունը
km 2/01 էջ 4–6

Ինչպես քարոզել բնակելի շենքերում

Բազմաթիվ երկրներում ժողովներից շատ–​շատերի տարածքները հիմնականում կամ ամբողջությամբ բարձրահարկ ու ցածրահարկ բնակելի շենքեր են ընդգրկում։ Որոշ տարածքների շենքերում բնակարանների մեծ բազմազանություն կարելի է նկատել՝ սկսած պարզ հարմարություններով բնակարաններից մինչև շքեղները։ Ուստի, սույն ներդիրում տեղ գտած նյութը հարկավոր է հարմարեցնել տեղի պայմաններին։ Համոզված ենք, որ այն օգտակար կլինի բոլորի համար։

1 Մեր առջև դժվար հանձնարարություն է դրված, և այն ի կատար ածելու հրահանգ ենք ստացել։Կարո՞ղ ես ‘հիմնովին վկայել բարի լուրը’ (Գործք 20։21, 24, ՆԱ)։ Դա հրատապ գործ է։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև Թագավորության մասին քարոզելու և աշակերտներ պատրաստելու ժամանակը նվազել է (Մատթ. 24։14; 28։19, 20; Ա Կորնթ. 7։29)։ Այդ հանձնարարության կատարումը վերաբերում է նաև այն տարածքներին, որոնք գնալով ընդհարձակվում են. վերջինս պայմանավորված է նորանոր շենքերի կառուցմամբ՝ լինեն դրանք պետական, կոոպերատիվ, թե՝ մասնավոր։

2 Հողատարածքների գների անընդհատ աճի հետ մեկտեղ՝ նորանոր բնակելի շենքեր են կառուցվում։ Խոշոր քաղաքների թաղամասերի մի մասը փոփոխության է ենթարկվում. այդ շրջաններում նախկին տների տեղում, որտեղ ապրում էին առանձին ընտանիքներ, կառուցվում են բնակելի բարձրահարկ շենքեր։ Եվ խնդիրը հենց դրանում է կայանում՝ ինչպես ‘հիմնովին վկայություն տալ’ բարձրահարկ շենքերի մեծաքանակ բնակիչներին։

Հարկավոր է դրական տրամադրվածություն ունենալ

3 Եթե խուսափեինք վկայություն տալ բնակելի շենքերում, ապա դրանցից շատերը բոլորովին չէին քարոզվի։ Մի մասն էլ չէր քարոզվի հիմնովին կամ արդյունավետ կերպով։ Իհարկե, ծառայության այս ձևը հեշտ չէ, սակայն հաճախ միակ արգելքը, որը պետք է հաղթահարել, հոգեբանական ճնշումն է։

4 Հիշիր, որ շենքերի բնակիչները սովորաբար հասարակ աշխատավոր մարդիկ են, և մեծամասամբ այնպիսին, ինչպիսին որ մենք ենք։ Հաճախ դրանք նորապսակներ են, որոնք ի վիճակ չեն սեփական տուն գնել, ուստի ապրում են բնակարաններում։ Ինչևէ, բնակարաններում ապրող մարդիկ էլ ուրիշների նման ունեն նույն հոգևոր և էմոցիոնալ կարիքները։ Այն քարոզիչները, ովքեր նախկինում խուսափել են շենքերում քարոզելուց, ժամանակի ընթացքում հաղթահարել են այդ զգացումները, նման տարածքներում քարոզելու փորձ են ձեռք բերել և քարոզչության համար արդյունավետ տարածք են ձեռք բերել։ Շատ հմուտ քարոզիչներ մեծ ուրախություն են ստանում բնակելի շենքերում քարոզելուց, քանի որ լավ արդյունքների են հասնում։

Ինչո՞ւ է դժվար

5 Ինչո՞ւ է դժվարանում շենքերի բնակիչներին քարոզելը։ Ահա թե ինչ է ասում մի շենքի պարետ, որը յոթ տարվա աշխատանքային փորձ ունի. «Բռնության և ոճրագործության աճի պատճառով իմ շենքի բնակիչներին մեծապես մտահոգում է իրենց ապահովության հարցը»։

6 Հատկապես նորակառույց շենքերում կողպվում են ոչ միայն մուտքի դռները, այլև բնակարանների մուտքի մոտ դռնապահներ են աշխատում, և/կամ էլ հսկողության համար տեսախցիկներ են տեղադրվում։ Դա արվում է հիմնականում սեփականաշնորհված շենքերում, որտեղ յուրաքանչյուր բնակարանի սեփականատերը տանտերն է։ Նման շենքերի բնակիչները գուցե մտածեն, որ մեր ներկայությունը իրենց ապահովությանը վտանգ է սպառնում։

7 Որպեսզի կարողանանք հաղթահարել ցանկացած դժկամություն՝ շենքերում քարոզելու հետ կապված, պետք է հիշենք, որ մենք քարոզում ենք ազնիվ մղումներից դրդված։ Մենք չեն փորձում վնասել մարդկանց, այլ ուզում ենք օգնել նրանց։ Աստծո և մեր դրացու հանդեպ անկեղծ սերն է մղում մեզ այցելել նրանց։ Մեր ցանկությունն է՝ օգնել բնակիչներին հասկանալ և համոզվել, որ Եհովայի վկաներից վախենալու ոչ մի պատճառ չկա (Բ Կորնթ. 2։17; Եփես. 6։15)։

Երբ քեզ խնդրում են հեռանալ

8 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ պարետը կամ հսկող անձնակազմը մեզ խնդրում է հեռանալ շենքից։ Սովորաբար, լավագույն բանը անմիջապես խնդրանքը կատարելն է։ Մենք ցանկանում ենք հնարավորության սահմաններում խուսափել վեճերից, որոնց հետևանքը կարող է լինել դատարան դիմելու կամ ոստիկանություն կանչելու սպառնալիքը։ Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարելի է նրբանկատորեն և բարյացակամորեն բացատրել մեր այցելության նպատակը։ «Ցույց տուր նրանց, որ գնահատում ես բնակիչների բարեկեցության օգտին կատարած իրենց գործը և հասկանում ես, որ նրանց ապահովության մասին հոգ տանելը հեշտ գործ չէ»,— խորհուրդ է տալիս մի ռահվիրա, որը բնակելի շենքերում քարոզելու մեծ փորձ ունի։ Այդպիսով՝ հնարավոր է, որ շենքում մնալու թույլտվություն ստանաս։ Հակառակ դեպքում՝ սիրով հրաժեշտ տուր նրանց և հեռացիր (Կող. 4։6)։

9 Հիշիր, որ պարետները, դռնապահները կամ պահակները մեր թշնամիները չեն։ Դա նրանց աշխատանքն է, և մեծ մասամբ նրանք վատ չեն տրամադրված Եհովայի վկաների հանդեպ։ «Դռնապահը տանտիրոջից հրահանգ է ստացել ոչ մեկի ներս չթողնել,— բացատրում է մի պարետ, որն աշխատում է վաթսուներկու բնակարանից բաղկացած շենքում։— Որոշ բնակարանների տանտերեր թույլ չեն տալիս ներս թողնել անծանոթ անհատների, եթե բնակիչներից որևէ մեկը նրանց չի հրավիրել»։

10 Հարկ է նկատի ունենալ այն դեպքերը, երբ բնակելի շենքերի սեփականատերերից մի քանիսը ընդհանուր համաձայնության են գալիս իրենց շենքի բնակիչների հետ և իրենց վերապահում որոշելու իրավունքը, թե ով կարող է կամ ով չի կարող մտնել շենք։ Եթե բնակիչները արտոնում են շենքի սեփականատիրոջը այդպիսի կարևոր որոշումներ կայացնել, նրանք «համընդհանուր պատասխանատվության» մեջ են մտնում, ուստի, մենք չենք ձգտի նրանց բնակարաններն այցելել։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մենք այլևս հիմնովին վկայություն չենք տա այդպիսի պարագաներում։ Ինչպե՞ս վարվել նման խնդրի առաջ հայտնվելիս։

Ծանոթացիր տարածքիդ հետ

11 Ինչպես քարոզչական ծառայության մնացած տարածքների դեպքում ենք վարվում, այստեղ քարոզելիս ևս օգտակար է յուրաքանչյուր շենքում ապրող մարդկանց հանգամանքներին ծանոթանալը։ Մի կարծիր, թե բոլոր շենքերը միանման են։

12 Գիտե՞ս, թե ինչ մարդիկ են բնակվում տվյալ շենքում։ Տարիքով մեծ մարդկա՞նց է այն հատկացված։ Միայնա՞կ են, թե՞ հիմնականում ամուսնական զույգեր են։ Ընտանիքնե՞ր են։ Ապրո՞ւմ են արդյոք այնտեղ որևէ ազգից մեծ թվով ներկայացուցիչներ։ Չունևո՞ր բնակիչներ են ապրում այդ շենքում, թե՞ պաշտպանության այնպիսի բարդ համակարգ է գործում, որը միայն հարուստ բնակիչը կարող իրեն թույլ տալ ունենալ։ Ինչպես որ տնից տուն ծառայության ժամանակ է զգույշ ընտրություն կատարվում մատուցումների հարցում, այդպես պետք է վարվել նաև տարբեր բնակելի հաստատություններում քարոզելիս։

Ինչպե՞ս ներս մտնել

13 Ոչինչ չի կարող փոխարինել անհատի հետ անձամբ, երես առ երես զրուցելուն։ Առաջնահերթությունը դրան պետք է տրվի։ Կախված նրանից, թե ինչպիսին է շենքը՝ ոմանց գուցե հաջողվի ներս մտնել, եթե սպասեն, մինչև բնակիչներից որևէ մեկը դուրս գա շենքից կամ ներս մտնի։ Նման դեպքերում հաճախ նրանք պահում են դուռը, և դուք կարող եք ներս մտնել։ Իհարկե, դա չի վերաբերում խիստ հսկողության տակ առնվող շենքերին կամ կոոպերատիվ կառույցներին, սակայն այդպես կարելի է գոնե մի քանի շենք մտնել։

14 Կարող է պատահել, որ քարոզիչը՝ երկար ժամանակ մուտքի մոտ կանգնած, խոսասարքով (домофон) հերթականությամբ խոսի բնակիչների հետ, մինչև որևէ մեկը ցանկություն հայտնի անձամբ հանդիպել նրա հետ։ Այս պարագայում էլ, կախված նրանից, թե ինչպիսին է շենքը, և ինչ կանոններ են գործում այնտեղ, քարոզիչը կամ կկարողանա շարունակել մյուս բնակարաններում ևս քարոզել, կամ՝ ոչ։ Որոշ տեղերում գուցե խելամիտ կլինի անհատի հետ զրուցելուց անմիջապես հետո դուրս գալ շենքից և փորձել զանգահարել հաջորդ բնակարանը։ Թեև դա կարող է շատ ժամանակ խլել քեզանից, բայց որոշ շենքերում պրոբլեմներից կխուսափես, եթե այդպիսի սկզբունքով քարոզես։

15 Բազմահարկ շենքերում քարոզելու համար համապատասխան ժամ ընտրելը կարևոր է։ Գնալով աճում է այնպիսի ընտանիքների թիվը, որտեղ և՛ ամուսինը, և՛ կինը աշխատում են, նաև, քչերն են աշխատանքային օրերին տանը լինում։ Ոմանք ուշ են արթնանում շաբաթ և կիրակի օրերին։ Այդ պատճառով էլ նման տարածքում ծառայելու համար լավագույնը կլինի երեկոյան այցելելը, իսկ հանգստյան օրերին՝ ճաշից հետո։ Եթե քարոզիչները հանգստյան օրերին առավոտյան ժամերին քարոզեն, հաճախ նրանց անկողնուց կհանեն և, արդյունքում, կհանդիպեն տանտերերի դժգոհությանն ու հակառակությանը։

16 Փորձը ցույց է տվել, որ բարձրահարկ շենքերում մարդիկ ավելի լավ են արձագանքում մեր հաղորդած լուրին, երբ քարոզիչներն ամուսիններ են, կամ ծնողներից մեկն է իր երեխաների հետ, կամ էլ երկու քույրեր են։ Անշուշտ, շատ բան կախված է տեղի պայմաններից։ Հաշվի առ դա, երբ պատրաստվում ես քարոզել այնպիսի շենքերում, որտեղ դժվար է եղել մարդկանցից որևէ արձագանք ստանալը։

17 Բարձրահարկ շենք մտնելիս երկար մի՛ կանգնիր մուտքի մոտ։ Մի՛ վարանիր, այլ համարձակորեն մոտեցիր վերելակին և բարձրացիր այն հարկը, որտեղ պատրաստվում ես քարոզել։ Դա կփարատի կասկածներն այն անհատների, որոնք կտեսնեն քեզ մուտքի մոտ։

Արտաքինը և վարվելակերպը

18 Քարոզչության գնալիս կոկի՞կ ես հագնվում. հագուստիդ նայելով՝ կարելի՞ է ասել, որ դու բարի լուրի քարոզիչ ես։ Սա կարևոր է հատկապես բարձրահարկ շենքերում քարոզելիս, որպեսզի տեղիք չտանք ավելորդ հարցերի կամ անհանգստության։ Մի ռահվիրա, որը քարոզում է բարձրահարկ շենքերում, նկատում է. «Զարմանալի է, բայց երբ հագուստդ կոկիկ վիճակում է, մարդիկ լսում են քեզ։ Բացի այդ, նրանք ավելի ուշադիր կլինեն քո նկատմամբ»։

19 Մեծ պայուսակ կրող քարոզիչները ուշադրություն են գրավում։ Մի պարետ, խոսելով այն մասին, թե ինչ կարող է մտածել բնակիչը մեծ պայուսակը ձեռքին անծանոթ մեկին տեսնելիս, ասում է. «Հավանաբար, պայուսակում կողոպտելու համար գործիքներ կան»։ Որոշ քարոզիչներ գտնում են, որ ավելի լավ կլինի կրել այնպիսի պայուսակ, որն այդքան էլ աչքի չի ընկնում իր մեծությամբ։

20 Եթե փողոցը ցեխոտ է, շենք մտնելուց առաջ մաքրիր կոշիկներդ։ Հարկերի մաքրությամբ զբաղվող աշխատողները կգնահատեն դա և ոչ մի պատճառ չեն ունենա՝ քեզ ներս չթողնելու։

21 Մի մոռացիր, որ բարձրահարկ շենքերում ձայներն արձագանքում են։ Ուստի, խուսափիր մուտքում աղմուկ բարձրացնելուց։ Աշխատիր խոսել այնպես, որ ձայնդ լսելի լինի տանտիրոջը։ Եթե համագործակցում ես մեկ այլ քարոզչի հետ, իրար հետ խոսեք ցածր ձայնով, քանի որ, հակառակ դեպքում, կարող է պատահել, որ տանտերերը լսեն ձեր ձայները։ Միմյանց հետ խոսեք հանգիստ, ցածր ձայնով։ Այդ դեպքում ձեր ներկայությունը կասկածանքի տեղիք չի տա։

Դուռը թակելիս

22 Ինչպե՞ս ես թակում դուռը։ Եթե քարոզիչը թակում է դուռը ուժգնությամբ և, կարծես, իշխանություն ունեցողի իրավունքով, դա կարող է վախեցնել բնակչին։ Որոշ քարոզիչներ, կախված նրանից, թե ինչպիսի դասավորվածություն ունեն շենքի բնակարանները, հարմար են գտնում չթակել միջանցքի իրար հաջորդող բոլոր դռները։ Կարելի է մեկ–​երկու դուռ թակել միջանցքի այս ծայրում, մեկը կամ երկուսը՝ մյուս ծայրում, ապա այդպիսի հաջորդականությամբ շարունակել, մինչև որ կքարոզվի ամբողջ հարկը։

23 Շատերը դուռը բացելուց առաջ նայում են դիտանցքից։ Ինչպե՞ս վարվել, երբ դա նկատում ենք։ Բարձրահարկ շենքերում քարոզելու փորձ ձեռք բերած մի քույր պատմում է. «Նայելով ուղիղ դիտանցքին՝ բարեհամբույր ողջունիր տանտիրոջը»։ Այդպես՝ տանտերը հասկանում է, որ դու նկատել ես իրեն։ Եթե նա հարցնում է՝ ո՞վ է, կարող ես պարզապես հայտնել քո և ընկերակցողիդ անունները։ Եթե այդ դեպքում էլ տանտերը բաց չի անում դուռը, ասա, որ Եհովայի վկա ես։

24 «Դռան ծայրում՝ տանտիրոջ տեսադաշտից հեռու կանգնելու փոխարեն՝ ես նախընտրում եմ կանգնել այնպես, որ նա կարողանա տեսնել ինձ,— ասում է մի քարոզիչ։— Ես ժպտում եմ, կարծես, ինձ նկարահանում են տեսախցիկով։ Կնոջս հետ քարոզելիս խնդրում եմ նրան կանգնել այնպես, որ տանտերը տեսնի իրեն, քանի որ դա հաճախ հանդարտեցնում է անակնկալ թակոցի առաջացրած անհանգստությունը»։

Խուսափիր վիճաբանություններից

25 Երբ հանդիպում ես հակառակվող անհատի, որը կարող է կանչել պարետին, լավ կլինի հեռանալ այդ հարկից և այցելել այն հաջորդ անգամ։ Նշիր այդ բնակարանի համարը և դիր տարածքի քարտի պատյանի մեջ, որպեսզի հետագայում այդ շենքում քարոզելիս քարոզիչն այդ բնակարանի դուռը թակի ամենավերջում։ Ուրիշ դեպքերում, գուցե ավելի լավ լինի ընդհանրապես հեռանալ շենքից՝ պարետի հետ հնարավոր ընդհարումներից խուսափելու համար։ Հանգիստ մթնոլորտում, առանց հատուկ իրադարձությունների քարոզելու դեպքում ավելի մեծ հաջողության կհասնես։

26 Հաճախ պարետները (և բնակիչներից ոմանք) բողոքում են, որ բնակարանների դռան մոտ գրականություն ենք թողնում։ «Գրեթե բոլոր դեպքերում,— գրում է մի եղբայր,— մեր քույրերին ու եղբայրներին թույլատրել են մտնել շենք քարոզելու միայն այն պայմանով, որ իրենցից հետո այստեղ–​այնտեղ գրականություն չեն թողնի։ Պատճառն այն է, որ քարոզիչներից հետո նրանց համար ավելորդ աշխատանք է բացվում. պետք է հավաքեն հարկերի հատակին ընկած գրականությունը»։ Ուստի, երբ թերթիկ կամ տեղեկությունների թերթիկ ես թողնում նրանց համար, ովքեր տանը չեն, աշխատիր այն ամբողջությամբ հրել դռան ճեղքից ներս, որպեսզի չերևա։

27 Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ բազմահարկ շենքերում կարելի է վկայություն տալ սովորականի նման, եթե քարոզելու համար ճիշտ ժամանակ ընտրենք և, դրանից բացի, խոհեմություն ու նրբանկատություն դրսևորենք։

Եթե քեզ ներս չեն թողնում

28 Ենթադրենք՝ պարետը քեզ ներս չի թողնում։ Ի՞նչ կարող ես անել։ Կարելի է խնդրել բնակիչների ցանկը։ Թույլտվություն խնդրիր կանոնավորաբար գրականություն թողնել նախասրահում կամ լվացքատանը, կամ էլ խնդրիր շենքի հայտարարությունների տախտակին Աստվածաշնչի ուսումնասիրության մասին հայտարարություն փակցնել, որտեղ կնշվի, թե ցանկության դեպքում ում հետ կարելի է կապի մեջ մտնել։ Որոշ շենքերում թույլ է տրվել ներքին հեռուստատեսային կապով հայտարարել մեր ժողովի հանդիպումների և Աստվածաշնչի ուսումնասիրության մասին։

29 Վերոհիշյալ խորհուրդները իսկապես արդյունավետ են։ Ահա թե ինչ է ասում մի շրջանային վերակացու. «Բնակիչների նախաձեռնությամբ հսկողության տակ առնվող բոլոր շենքերի մոտավորապես 80–85 տոկոսի դեպքում որոշ զիջումներ արվեց շենքի կառավարչի հետ զրուցելուց հետո, մինչդեռ մի ժամանակ թույլ չէր տրվում մտնել այդ շենքեր»։

30 Ներքոհիշյալ պարբերություններում լրացուցիչ խորհուրդներ են տրվում այդպիսի շենքերում վկայություն տալու խնդիրը դիմագրավելու վերաբերյալ։

31 Խոսասարքի գործածությունը։ Խոսասարքից կարելի է օգտվել բնակիչների հետ խոսելու համար։ Կարճ նախաբանով հայտնիր բնակչին, որ ցանկանում ես անձամբ զրուցել նրա հետ։ Սկսիր մատուցումով։ Եթե նա չի հրավիրում քեզ իր բնակարան, հարցրու՝ կկարողանա՞ արդյոք մուտքի մոտ դուրս գալ։ Նախօրոք մեկ այլ քարոզչի հետ փորձիր մատուցումդ, և ոչ միայն խոսքերը, որոնք պատրաստվում ես ասել, այլ այն, թե ինչպես ես ասելու և ձայնի ինչպիսի երանգով։

32 Վկայություն փողոցում։ Եթե բնակիչները աշխատանքի գնալու կամ աշխատանքից վերադառնալու համար օգտվում են հասարակական տրանսպորտից, արդյունավետ կլինի քարոզել շենքի դիմաց կամ մոտակայքում։ Այդպիսի դեպքերում պլանավորիր քարոզել փողոցում վաղ առավոտյան, երբ բնակիչները գնում են աշխատանքի, և երեկոյան այն ժամերին, երբ նրանք սովորաբար տուն են վերադառնում։

33 Վկայություն հեռախոսով։ Հնարավոր է՝ նախասրահում՝ մուտքի մոտ, փակցված լինի բնակիչների անվանացանկը, և դու կարողանաս արտագրել այն։ Ապա հեռախոսագրքում փնտրիր այդ անհատների հեռախոսահամարները։ Եթե դա հնարավոր չէ, ապա տեղի գրադարանում սովորաբար լինում է քաղաքի յուրաքանչյուր շենքի բնակիչների անվանացանկը։ Կարելի է պատճենահանել այն և հեռախոսագրքում գտնել հեռախոսահամարները։ Բնակիչների անվանացանկերն ու հեռախոսահամարները ստանալուց հետո ծառայողական վերակացուի ղեկավարության ներքո կարող են կազմվել հեռախոսով քարոզվելու տարածքները։

34 Ինչպես քարոզչության այլ ձևերի դեպքում, հեռախոսով վկայություն տալու ժամանակ ևս կարևոր են ճշգրիտ նշումները։ Մինչ զանգահարելը, դու արդեն ունես անհատի անունը, հասցեն և հեռախոսահամարը. կարելի է նախօրոք նշել այդ տվյալները։ Ազատ տեղ թող, որպեսզի նշես, թե ինչ է հետաքրքրում տանտիրոջը, ինչպիսի անձնավորություն է նա, նաև այն ամենը, ինչ քննարկվել է առաջին և դրան հաջորդած հեռախոսազանգերի ժամանակ։

35 Զանգահարիր պատշաճ ժամերի։ Զանգը երկար մի պահիր։ Մի քանի զանգը բավական է, քանի որ բնակարաններից շատերում հեռախոսը հեռու չի դրված։

36 Քանի որ այն անհատը, որին զանգահարել ենք, չի տեսնում մեզ, ուստի հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի ծեծված արտահայտություններով չխոսենք։ Ինչպե՞ս հասկանալ դա։ Նախ՝ ներկայացիր՝ հայտնելով անուն–ազգանունդ և ոչ թե միայն անունդ։ Լրիվ անունն ավելի արժանավայել է հնչում։ Երկրորդ՝ զրույցի ընթացքում հաճախակի գործածիր տանտիրոջ անունը։ Երրորդ՝ խոսիր ուրախ և հաճելի, բայց և՝ միշտ ծանրաբարո։ Չորրորդ՝ արտահայտվիր սովորականից ավելի դանդաղ և հստակ։ Հինգերորդ՝ խոսիր հակիրճ և խոսակցության հենց սկզբից հիշատակիր Աստվածաշնչի մասին, նույնիսկ՝ գուցե առաջին մի քանի նախադասության մեջ։ Եթե նրան թվում է, թե դու առևտրական ես, անմիջապես դա պարզաբանիր և մոտավորապես այսպես ասա. «Մենք մարդկանց ոչ մի տեղ չենք ներգրավում, ոչ էլ դրամ ենք խնդրում. մեր շարժառիթը Աստծո և մեր դրացու հանդեպ ունեցած սերն է»։

37 Քանի որ հնարավոր չէ տեսնել, թե ինչպես է արձագանքում տանտերը, փորձիր հասկանալ դա նրա ձայնից, որպեսզի կողմնորոշվես, թե որ ուղղությամբ է հարկավոր տանել խոսակցությունը։

38 Զրույցն ավարտելիս ցանկալի է մի այնպիսի հարց տալ, որի շուրջ նա մտածի, կամ ասել մի բան, որը կրկին զանգահարելու կամ նրան այցելելու առիթ տա։ Շատերը խուսափում են անծանոթ մարդկանց իրենց տուն հրավիրել, հետևաբար, հրաժեշտի այսպիսի խոսքերը լավ արդյունքներ կարող են բերել. «Շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել։ Հետաքրքիր տեսակետ ունեք կյանքի վերաբերյալ, և գովելի է Աստվածաշնչի հանդեպ ունեցած ձեր անկեղծ հետաքրքրությունը։ Մենք այցելում ենք ձեր շենքից մի քանի հոգու և առիթի դեպքում կարող ենք ձեզ էլ այցելել ու անձամբ ծանոթանալ ձեզ հետ»։

39 Կախված նրանից, թե ինչպես կարձագանքի նա՝ կարելի է գրականություն առաջարկել և հարցնել, թե երբ է իրեն հարմար գրականություն բերելու համար։ Կամ գուցե սպասենք, մինչև որ կհանդիպենք նրան։

40 Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, ավելի լավ կլինի այցելել նրան առաջին կամ երկրորդ զանգից հետո՝ անընդհատ հեռախոսով զրուցելու փոխարեն։ Շենքին մոտենալով՝ խոսասարքի օգնությամբ կապվիր նրա հետ և հայտնիր, որ կցանկանայիր ողջունել նրան և ծանոթանալ նրա հետ։ Որքան քիչ խոսես խոսասարքով, այնքան ավելի լավ։

41 Հեռախոսով վկայությունը կարող է հիանալի արդյունքներ տալ, ինչպես տեսնում ենք հետևյալ օրինակից։

Խիստ հսկողության տակ առնվող մի շենքի բնակիչ այսպես պատասխանեց իրեն հեռաձայնող ռահվիրային. «Գուցե ծիծաղելի թվա, բայց հենց վերջերս որոշ խնդիրներ ծագեցին կյանքումս, և անմիջապես ձեր զանգից առաջ մտածում էի՝ իրականում Աստված գոյություն ունի՞, և արդյո՞ք նա հոգում է մարդկանց մասին»։ Նրանք պայմանավորվում են հանդիպել, որից հետո այդ մարդը Աստվածաշունչն ուսումնասիրելու ցանկություն է հայտնում։

Հաջողությամբ կատարենք քարոզելու մեր առաջադրանքը

42 Մեր առաջադրանքն է՝ ‘հիմնովին վկայել բարի լուրը’ և Թագավորության պատգամը հաղորդել բոլոր մարդկանց։ Շատ վայրերում հիանալի արդյունքների ենք հասել, և պարզվել է, որ բարձրահարկ շենքերում դրականորեն տրամադրված շատ անհատներ են ապրում։ Չխուսափելով քարոզել այդպիսի շենքերում կամ մակերեսորեն չվերաբերվելով այդ տարածքներում ծառայությանը՝ կարող ենք ասել, որ մենք ոչ միայն ամբողջական վկայություն ենք տալիս, այլև «մաքուր [ենք] բոլորի արիւնից» (Գործք 20։24, 26)։

43 Հետևաբար, մինչ ավելանում է բարձրահարկ շենքերով տարածքների թիվը, դրականորեն կվերաբերվե՞ս այդպիսի տարածքներում ծառայելուն և անհրաժեշտության դեպքում հարկ եղած փոփոխությունները կմտցնե՞ս ծառայությանդ մեջ։ Նման մոտեցում ցուցաբերելով՝ դու հաջողությամբ կկատարես բարի լուրը հռչակելու և աշակերտներ պատրաստելու աստվածատուր առաջադրանքդ քո տարածքում, այդ թվում նաև՝ բնակելի շենքերում։

[Շրջանակ 5–րդ էջի վրա]

Ինչպես քարոզել բարձրահարկ շենքերում

● Դուռը թակիր հանգիստ, բայց՝ վստահ։

● Խոսիր ձայնի միջին բարձրությամբ։

● Մտերմաբար ողջունիր տանտիրոջը և հայտնիր անունդ։

● Անմիջապես սկսիր խոսել հոգևոր թեմայով

● Գրականություն առաջարկիր, բայց մի ստիպիր, որ անպայման վերցնի

● Հաջորդ այցելության համար հիմք պատրաստիր

[Շրջանակ 6–րդ էջի վրա]

Ինչպես վարվել, եթե....

պարետը խնդրում է քեզ հեռանալ.

տանտիրոջը հաճելի չէ քո այցելությունը

տանտերը հրաժարվում է գրականություն վերցնել

պարետը թույլ չի տալիս ներս մտնել

պարետը կամ տանտերը սպառնում է ոստիկանություն կանչել

Իմաստուն քարոզիչը....

հակիրճ կբացատրի, թե որն է իր այցելության նպատակը։ Եթե պարետը պահանջի, որ նա հեռանա, նա հանգիստ կենթարկվի՝ հարգելով նրա պարտականությունները

հանգստություն պահպանելով՝ կավարտի խոսակցությունը և կանցնի հաջորդ հարկ կամ կհեռանա շենքից

առանց ստիպելու՝ կավարտի խոսակցությունը և բարեկամաբար հրաժեշտ կտա

նրա աջակցությունը կխնդրի բնակիչների հետ մեկ ուրիշ ձևով կամ այլ ժամերի կապ ստեղծելու համար

դա պրոբլեմի չի վերածի, այլ կբացատրի, որ Եհովայի վկաները իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը