Մատուցումներ
Դիտարան 1 նոյեմբերի
«Պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ հավատում են, որ Աստված աջակցում է իրենց։ Իսկ ձեր կարծիքով՝ Աստված հավանություն տալի՞ս է պատերազմներին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչու է Աստված անցյալում պատերազմ մղել, և թե ինչպես է նա շուտով մեկընդմիշտ վերջ դնելու պատերազմներին»։ Կարդա Սաղմոս 46։9 և առաջարկիր ամսագիրը։
Արթնացե՛ք նոյեմբեր
«Միլիոնավոր մարդիկ հիասթափվել են՝ տեսնելով տարբեր կրոնների մեջ եղած կեղծավորությունն ու իրար հակասող գաղափարները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա ունի կրոնը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս ամսագրում խոսվում է Աստվածաշնչի՝ «Հայտնություն» գրքի, ուշագրավ մարգարեություններից մեկի մասին, ըստ որի շուտով կեղծ կրոնը կործանվելու է»։