ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 49, 50
Եհովան օրհնում է խոնարհներին և պատժում է գոռոզներին
Զղջացող իսրայելացիները ուրախությունից լաց էին լինելու, երբ Եհովան ազատեր նրանց գերությունից։
Նրանք կրկին հիշելու էին Եհովայի հետ կապած ուխտը և երկար ճանապարհ անցնելով՝ վերադառնալու էին Երուսաղեմ, որպեսզի վերականգնեին ճշմարիտ երկրպագությունը։
Գոռոզ Բաբելոնը անպատիժ չէր մնալու, քանի որ չափազանց դաժանորեն էր վարվել Եհովայի ժողովրդի հետ։
Ինչպես մարգարեացվել էր, Բաբելոնը դարձավ անմարդաբնակ ու ամայի մի վայր։