Քույրը ժամանակ է տրամադրում Աստվածաշունչն ուսումնասիրելու և խորհրդածելու համար
Մատուցումներ
ԱՐԹՆԱՑԵ՛Ք
Հարց։ Աստվածաշնչի հեղինակն Աստվա՞ծ է, թե՞ այնտեղ մարդկանց մտքերն են գրված։
Աստվածաշնչյան համար։ 2Տմ 3։16
Առաջարկ։ «Արթնացե՛ք»-ի այս համարում բերվում են երեք տարբեր ոլորտների առնչվող փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշնչի հեղինակն Աստված է։
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարց։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կյանքին։
Աստվածաշնչյան համար։ Հտն 4։11
Ճշմարտություն։ Քանի որ կյանքը Աստծու կողմից տրված պարգև է, մենք գնահատանքով ենք վերաբերվում դրան։ Մենք պահում ենք անվտանգության կանոնները և երբեք գիտակցաբար որևէ մարդու կյանք չենք խլում։ Մեզ համար շատ թանկ է կյանքի պարգևը։
Ի՞ՆՉՆ Է ԵՐՋԱՆԻԿ ԴԱՐՁՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Հարց։ Ուշադրություն դարձրեք այս թերթիկի առաջին էջում նշված հարցին և դրա հավանական պատասխաններին։ Իսկ դո՞ւք ինչ կպատասխանեիք այս հարցին։
Աստվածաշնչյան համար։ Ղկ 11։28
Առաջարկ։ Այս թերթիկում խոսվում է այն մասին, թե աստվածաշնչյան սկզբունքներն ինչ օգուտներ կարող են բերել ձեր ընտանիքին, և թե ինչու կարող եք վստահել դրանց։
ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը։