ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 6–8
«Նա հենց այդպես արեց»
Պատկերացրու՝ որքան ջանք պետք է թափեին Նոյն ու նրա ընտանիքը, որպեսզի կառուցեին տապանը առանց ժամանակակից գործիքների ու շինարարական մեթոդների։
Շինությունը հսկայական չափեր պետք է ունենար՝ մոտ 133 մ (437 ֆուտ) երկարություն, 22 մ (73 ֆուտ) լայնություն և 13 մ (44 ֆուտ) բարձրություն
Հարկավոր էր ծառեր կտրել, դրանք համապատասխան չափերով կտրատել, ապա բարձրացնել ու տեղադրել
Այդ վիթխարի տապանը ներսից ու դրսից պետք է կուպրով պատվեր
Նոյն ու իր ընտանիքը պետք է մոտ մեկ տարվա մթերք պահեստավորեին իրենց ու կենդանիների համար
Նախագիծը ավարտելու համար հավանաբար 40-ից 50 տարի պահանջվեց
Այս տեղեկությունը ինչպե՞ս կարող է զորացնել մեզ, երբ Եհովայի տված հանձնարարությունները մեզ դժվար են թվում