Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp22 № 1 էջ 6–7
  • 1 | Անկողմնակալ եղեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 | Անկողմնակալ եղեք
  • 2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան սկզբունք.
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչ կարող եք անել
  • Աստվածաշնչի գիրք համար 56. Տիտոս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • 3 | Փոխեք ձեր մտածելակերպը
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Ինչպես կոտրել ատելության շղթան
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2022 Դիտարան (հանրային թողարկում)
wp22 № 1 էջ 6–7
Սևամորթի ձեռքին ժպտացող սպիտակամորթի լուսանկար է, իսկ սպիտակամորթի ձեռքին ժպտացող սևամորթի լուսանկար է։ Հետնամասում բարկացած մարդկանց լուսանկարներ են

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

1 | Անկողմնակալ եղեք

Աստվածաշնչյան սկզբունք.

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (ԳՈՐԾԵՐ 10։34, 35)։

Ինչ է դա նշանակում

Եհովաa Աստված մեզ չի դատում ազգության, ռասայի, մաշկի գույնի կամ մշակույթի հիման վրա։ Նրա համար կարևորը մեր էությունն է։ Իսկապես որ, «մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։

Ինչ կարող եք անել

Թեև չենք կարող տեսնել, թե ինչ կա մարդկանց սրտերում, սակայն կարող ենք ընդօրինակել Աստծուն և անկողմնակալ լինել նրանց հանդեպ։ Ձգտեք մարդկանց դիտել որպես առանձին անհատներ, ոչ թե խումբ։ Եթե նկատում եք, որ բացասական զգացումներ ունեք ուրիշների նկատմամբ, օրինակ՝ այն մարդկանց, որոնք այլ ռասայից են կամ ազգությունից, աղոթեք Աստծուն, որ օգնի ձեզ արմատախիլ անել այդ զգացումները (Սաղմոս 139։23, 24)։ Եթե անկեղծորեն խնդրեք Եհովային, որ օգնի ձեզ լինել անկողմնակալ, կարող եք համոզված լինել, որ նա կլսի ձեր աղոթքը և կօգնի (1 Պետրոս 3։12)։

a «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։

«Նախկինում երբեք հանգիստ չէի նստել սպիտակամորթ մարդու կողքին.... Իսկ հիմա միջազգային եղբայրության մի մասնիկն եմ» (ՏԻՏՈՍ)

Իրական դեպք​—ՏԻՏՈՍ

Կոտրել է ատելության շղթան

Տիտոս

Տիտոսը վտանգավոր մի բանդայի անդամ էր, որը պայքարում էր սեգրեգացիայի (սևամորթների ու սպիտակամորթների առանձնացման) օրենքների դեմ։ Նա ասում է. «Կռիվ անելու նպատակով գնում էինք քաղաքի այն հյուրանոցները և բարերը, որտեղ սևամորթներին լավ չէին վերաբերվում»։ Տիտոսը նշում է, որ ատելությունն էր դրդում իրեն այդպես վարվելու։ Նա ավելացնում է. «Միշտ առաջինը ես էի հարվածում՝ անկախ նրանից՝ տղամարդու հետ էի վիճում, թե կնոջ»։

Երբ Տիտոսը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, փոփոխություններ արեց իր մեջ։ Աստվածաշնչի ընթերցանությունը մեծ ներգործություն ունեցավ նրա վրա։ Նրան հատկապես տպավորեց ապագա աշխարհի մասին խոստումը, ըստ որի՝ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4)։

Սկզբում Տիտոսին չէր հաջողվում ազատվել ատելության զգացումից։ Նա ասում է. «Ինձ համար շատ դժվար էր փոխել իմ մտածելակերպն ու ապրելակերպը»։ Բայց նրան օգնեցին Գործեր 10։34, 35 համարները, որոնցից իմացավ, որ Աստված անկողմնակալ է։

Ի՞նչ եղավ դրա արդյունքում։ Տիտոսը պատմում է. «Ես համոզվեցի, որ Եհովայի վկաները ճշմարիտ կրոնն են դավանում, երբ տեսա նրանց միջև եղող սերը։ Նրանք սեր են դրսևորում բոլորի հանդեպ՝ անկախ մարդու ռասայից, մաշկի գույնից։ Մի անգամ՝ մինչև Վկա դառնալս, ժողովում սպիտակամորթներից մեկը հրավիրեց ինձ իրենց տուն՝ ճաշի։ Այդ ամենն ասես երազ լիներ. նախկինում երբեք հանգիստ չէի նստել սպիտակամորթ մարդու կողքին, էլ ուր մնաց՝ ճաշեի նրա հետ։ Իսկ հիմա միջազգային եղբայրության մի մասնիկն եմ»։

Տիտոսի պատմության մասին ավելին կարող եք կարդալ «Դիտարանի» 2009 թ. օգոստոսի 1-ի թողարկման մեջ (էջ 28–29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը