Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w23 փետրվար էջ 31
  • Նրանք տեսան ժողովի սերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք տեսան ժողովի սերը
  • 2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Կետեր, որոնք կյանքեր են փոխում
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • Ազնիվ մարդիկ փառք են բերում Եհովային
    2005 Դիտարան
  • Ապրում են առանց տեսողության
    2015 Արթնացե՛ք
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք կույր մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
Ավելին
2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w23 փետրվար էջ 31

Ձախից աջ՝ Մարսելոն, Յոմարան և Հիվերը։ Նրանց ձեռքում Բրայլի գրատիպով իսպաներեն «Նոր աշխարհ թարգմանությունն» է

Նրանք տեսան ժողովի սերը

ՅՈՄԱՐԱՆ իր եղբայրների՝ Մարսելոյի և Հիվերի հետ ապրում է Գվատեմալայի փոքր գյուղերից մեկում։ Յոմարան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, և ժամանակի ընթացքում նրա եղբայրներն էլ միացան նրան։ Բայց մի դժվարություն կար։ Նրանք երեքն էլ կույր են և այդ ժամանակ չգիտեին Բրայլի գրատիպը։ Այդ պատճառով ուսումնասիրության նյութն ու աստվածաշնչյան համարները նրանց ուսուցանող եղբայրն էր կարդում։

Ժողովի հանդիպումներին հաճախելը նույնպես դժվար էր նրանց համար։ Մեքենայով մոտակա Թագավորության սրահ հասնելու համար 40 րոպե էր պահանջվում, իսկ դա նրանք ինքնուրույն չէին կարող անել։ Բայց հավատակիցների օգնությամբ Յոմարան և նրա եղբայրները ներկա էին լինում բոլոր հանդիպումներին։ Իսկ երբ նրանք սկսեցին միջշաբաթյա հանդիպումներին հանձնարարություններ ստանալ, եղբայրներն օգնում էին, որ ներկայացվելիք նյութը անգիր անեն։

2019 թ. մայիսից ժողովի հանդիպումները սկսեցին անցկացվել նաև նրանց գյուղում։ Մի ռահվիրա զույգ տեղափոխվեց այնտեղ և նպատակ դրեց Յոմարային և նրա եղբայրներին սովորեցնել Բրայլի գրատիպը, չնայած որ իրենք էլ ծանոթ չէին դրան։ Նրանք գրադարանից Բրայլյան համակարգի մասին գրքեր վերցրին, որպեսզի իմանան, թե ինչ մեթոդներով կարելի է այն սովորեցնել։

Մարսելոն մեկնաբանություն է տալիս ժողովի հանդիպման ժամանակ

Մի քանի ամիս հետո Յոմարան և նրա եղբայրները արդեն կարողանում էին Բրայլի գրատիպով սահուն կարդալ։ Դա նպաստեց նրանց հոգևոր առաջադիմությանը։ Այժմ Յոմարան, Մարսելոն և Հիվերը ռահվիրաներ են։ Մարսելոն նաև ծառայող օգնական է։ Նրանք շատ ակտիվ են հոգևոր գործունեության մեջ։ Նրանց նախանձախնդրությունը փոխանցվում է նաև մյուսներին։

Յոմարան և նրա եղբայրները անչափ շնորհակալ են հավատակիցներին նրանց ցուցաբերած սիրո և հոգատարության համար։ Յոմարան ասում է. «Մեզ հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Վկաները իսկական քրիստոնեական սեր դրսևորեցին»։ Իսկ Մարսելոն ավելացնում է. «Մենք հրաշալի ընկերներ ունենք մեր ժողովում և միջազգային եղբայրության մաս ենք կազմում, որը միավորված է սիրով»։ Յոմարան, Մարսելոն և Հիվերը անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կտեսնեն, թե ինչպես է Եհովան երկիրը դրախտի վերածում (Սաղ. 37։10, 11; Ես. 35։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը