Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 114–էջ 116 պարբ. 2
  • Ձերբակալվելու վտանգ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձերբակալվելու վտանգ
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Ենթավերնագրեր
  • «Զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես»
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 114–էջ 116 պարբ. 2

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվելու վտանգ

«Զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես»

Անչափ կարևոր էր, որ արգելքի տարիներին Եհովայի հավատարիմ ծառաները շարունակեին ստանալ հոգևոր կերակուր, թեև այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակը շատ վտանգավոր էր ճշմարիտ քրիստոնյաների համար. այդ ընթացքում շատ եղբայրներ ձերբակալվեցին և մի քանի անգամ տարբեր ժամկետներով ազատազրկվեցին։

«1953 թ. էր, երբ ես իմացա ճշմարտությունը,— պատմում է Խուանիտա Բորգեսը։— Ես շատ լավ գիտեի, որ Եհովայի վկա դառնալով՝ կանգնում եմ ձերբակալվելու վտանգի առաջ։ Եվ այդ օրը եկավ։ 1958 թ. նոյեմբերին, երբ այցելել էի քույր Էնեիդա Սուարեսին, ոստիկանության գաղտնի ծառայության աշխատակիցները եկան ու ձերբակալեցին մեզ՝ մեղադրելով հանդիպում անցկացնելու մեջ։ Մենք դատապարտվեցինք երեք ամսվա ազատազրկման և ստիպված եղանք վճարել 100-ական պեսո տուգանք, որն այն ժամանակ համարժեք էր 100 ԱՄՆ դոլարին։

նկար 115-րդ էջի վրա

Ոստիկանության գաղտնի ծառայությունները ունեին մեր եղբայրների ու քույրերի բոլոր տվյալները։

Իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի Եհովայի վկաները այլևս հանդիպումներ չանցկացնեն, սակայն դա չէր ընկճում եղբայրներին։ Այնուամենայնիվ նրանք պետք է լինեին «զգույշ.... օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես» (Մատթ. 10։16)։ Անդրեա Ալմանսարը պատմում է. «Ժողովի հանդիպման մենք գալիս էինք տարբեր ժամերի, իսկ ժողովից հետո հաճախ տուն էինք գնում ուշ գիշերին, որպեսզի կասկածի տեղիք չտայինք»։

Խերեմիաս Գլասը, ով ծնվել էր այն ժամանակ, երբ իր հայրը՝ Լեոնը, բանտում էր, քարոզիչ դարձավ 1957 թ.-ին՝ յոթ տարեկանում։ Նա հիշում է այն գաղտնի հանդիպումները, որոնք անցկացվում էին իրենց տանը, ինչպես նաև նախազգուշական քայլերը, որ ձեռնարկվում էին չբռնվելու համար. «Բոլոր ներկաները ստանում էին ստվարաթղթե մի քարտ, որի վրա թիվ էր գրված։ Այդ թիվը ցույց էր տալիս հանդիպման վայրից հեռանալու հերթականությունը։ Ժողովից հետո հորս հանձնարարությամբ կանգնում էի դռան մոտ, ստուգում էի հեռացողների քարտերը, և նրանց երկու-երկու ուղարկում տարբեր ուղղություններով»։

Զգուշության մեկ այլ քայլ էր նաև այն, որ հանդիպումները ծրագրվում էին այն ժամերին, երբ բռնվելու հավանականությունը ավելի քիչ էր։ Օրինակ՝ Մերսեդես Գարսիան ճշմարտությունն իմացել էր իր քեռուց՝ Պաբլո Գոնսալեսից։ Նա ընդամենը յոթ տարեկան էր, երբ մահացավ իր մայրը, իսկ հայրն այդ ժամանակ բանտարկված էր։ Նա և իր ինը քույրերն ու եղբայրները մնացին առանց ծնողական հոգատարության։ Մերսեդեսը մկրտվեց 1959թ.-ին ինը տարեկան հասակում։ Մկրտության ելույթն արվեց եղբայրներից մեկի տանը գիշերվա ժամը 3։30, որպեսզի ոստիկանությունը չիմանա։ Մկրտությունն արվեց Օզամա գետում, որը հոսում է մայրաքաղաքի միջով։ Մերսեդեսը պատմում է. «Մենք տուն վերադարձանք 5։30, երբ հարևանները նոր-նոր արթնանում էին»։

Աճը հալածանքի տարիներին

Չնայած ուժեղ հալածանքին և մեր դեմ ուղղված պրոպագանդային՝ քարոզիչների թիվը արգելքի տարիներին գրեթե կրկնապատկվեց։

  • 1950-292

  • 1960-495

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը