panitan/stock.adobe.com
Հիսուսը վերջ կդնի աղքատությանը
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ շատ է սիրում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր աղքատ են ու կեղեքված (Մատթեոս 9։36)։ Նա անգամ իր կյանքը տվեց ուրիշների համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 15։13)։ Շուտով Հիսուսը նորից կփաստի, որ սիրում է մարդկանց՝ որպես Աստծու թագավորության Թագավոր գործի դնելով իր իշխանությունը և ողջ աշխարհով մեկ վերջ դնելով աղքատությանը։
Աստվածաշունչը պոետիկ ոճով նկարագրում է, թե ինչ է անելու Հիսուսը.
«Թող նա պաշտպանի խեղճերին, փրկի աղքատների զավակներին» (Սաղմոս 72։4)։
Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ այն ամենի համար, ինչ Քրիստոսը արել է և դեռ անելու է հանուն մեզ։ Կերպերից մեկը «Աստծու թագավորության մասին բարի լուրի» վերաբերյալ ավելին իմանալն է. հենց այդ լուրն էր քարոզում Հիսուսը (Ղուկաս 4։43)։ Կարդացեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» հոդվածը։