cako74/DigitalVision Vectors via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Քաղաքական բռնություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Պետական պաշտոնյաների դեմ բռնությունը տարածված երևույթ է դարձել։
Ինչո՞ւ է քաղաքական բռնությունն այսքան շատացել։ Այն երբևէ վերջ կգտնի՞։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Քաղաքական պառակտումները վաղուց կանխագուշակված են եղել
Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ մեր օրերում, որոնք կոչվում են «վերջին օրեր», մարդկանցից շատերն ունենալու են բռնություն և ընդհարումներ ծնող վատ հատկանիշներ։
«Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ կլինեն. մարդիկ կլինեն.... անշնորհակալ, անհավատարիմ.... համաձայնության չեկող.... դաժան.... դավաճան, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։1-4)։
Աստվածաշնչում նաև գրվել է, որ մեր ժամանակներում համատարած բնույթ են կրելու զանազան խռովությունները, ինչպիսիք են ապստամբություններն ու քաղաքական ընդհարումները (Ղուկաս 21։9)։ Բայց քաղաքական բռնությունն ու պառակտումները անվերջ չեն շարունակվելու։
Քաղաքական բռնությունը վերջ կգտնի
Աստվածաշնչում ասվում է, որ Աստված կվերացնի բոլոր մարդկային կառավարությունները և դրանց փոխարեն կհաստատի իր երկնային կառավարությունը։
«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը.... ջախջախելու է և վերջ է դնելու.... բոլոր թագավորություններին. միայն ինքն է մնալու հավիտյան» (Դանիել 2։44)։
Աստծու թագավորությունը կմիավորի բոլոր մարդկանց և ողջ աշխարհում խաղաղություն կհաստատի։
Այդ թագավորության ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսը, ով կոչվում է «Խաղաղության Իշխան», հոգ կտանի, որ «խաղաղությանը վերջ չլինի» (Եսայիա 9։6, 7)։
Այդ թագավորության հպատակները այսօր իսկ սովորում են ապրել խաղաղ։ Ի՞նչ կլինի դրա արդյունքը։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք իրենց սրերից խոփեր կկոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ: Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։3, 4)։
Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ է իրագործելու Աստծու թագավորությունը» հոդվածը և դիտեք «Ի՞նչ է Աստծու թագավորությունը» տեսանյութը։