Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 31
  • Կոլիբրիի լեզուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կոլիբրիի լեզուն
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Սեր և հարգանք ցուցաբերեք՝ հսկելով ձեր լեզուն
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի
    Երիտասարդները հարցնում են
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 31
Կոլիբրին դուրս է հանում իր լեզուն, որ ծաղկից նեկտար խմի

Moment/Robert D. Barnes via Getty Images

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կոլիբրիի լեզուն

Գիտնականները մի ժամանակ կարծում էին, թե կոլիբրիի լեզուն ծաղկից նեկտար է ծծում բնական ուժերի միջոցով, որոնք նեղ խողովակներով բարձրացնում են հեղուկը։ Այդ պրոցեսը կոչվում է կապիլյար երևույթ։ Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թռչունը շատ ավելի արդյունավետ մեթոդ է օգտագործում՝ այսպես ասած «հեղուկի թակարդ»։

Նկատի առնենք հետևյալը։ Երբ կոլիբրիի լեզուն հասնում է նեկտարին, երկայնակի կիսվում է՝ առաջացնելով երկու ելուստ։ Յուրաքանչյուր ելուստի ծայրին ակոս կա։ Այդ ակոսները իրականում փակ ճեղքվածքներ են։ Երբ ելուստները մտնում են հեղուկի մեջ, բացվում են ակոսները, ապա՝ լեզվի ծայրերը։ Այդպես թռչունը սկսում է լիզելով նեկտար հավաքել, ոչ թե ծծել այն՝ լեզուն ասես որպես ձողիկ օգտագործելով։ Երբ լեզուն հետ է գնում, սկսվում է հակառակ պրոցեսը՝ ելուստների ծայրերը փակվում են՝ իրենց մեջ պահելով նեկտարը։

Կոլաժ։ Կոլիբրին ծաղկից նեկտար է խմում։ Առաջին պլանում։ 1. Նրա դուրս հանած լեզուն մտնում է ծաղկի նեկտարի մեջ։ 2. Սղոցաձև լեզվի երկու ծայրերը իրենց մեջ են պահում նեկտարը և այն վերև բարձրացնում

Այս ողջ պրոցեսը «մեկ տասներորդ վայրկյանից էլ քիչ» է տևում, ինչպես նշում են գիտնականներ Ալեխանդրո Ռիկո-Ջիվարան, Թայ-Շի Ֆանը և Մարգրեթ Ռուբեյջան։ Նրանք ավելացնում են. «Լեզվի ծայրը գերշարժուն, հեղուկ հավաքող հարմարանք է, որը շատ կտրուկ փոխում է.... իր ձևը, մինչ մտնում է հեղուկի մեջ և դուրս գալիս դրա միջից»։

Դեռ ավելին՝ այս հարմարանքը չի օգտագործում փոքրիկ թռչնի թանկ էներգիան։ Հեղուկի մեջ մտնելիս և դուրս գալիս լեզվի ծայրերը բացվում են ու փակվում մի շարք ուժերի ներգործության արդյունքում։

Հաշվի առնելով, թե կոլիբրիի լեզուն ինչ գերարդյունավետ «թակարդ» է հեղուկի համար՝ գիտնականները կարծում են, որ դրա կառուցվածքային առանձնահատկությունները կարելի է կիրառել բժշկության, ռոբոտաշինության և այլ բնագավառներում։ Դրանք կարող են օգտագործվել նույնիսկ հեղուկներ կամ նավթային շերտեր մաքրող գործիքներ ստեղծելիս։

Դիտեք, թե կոլիբրին ինչպես է դուրս հանում իր լեզուն։

Ի՞նչ եք կարծում: Կոլիբրիի բարդ կառուցվածք ունեցող լեզուն էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը