Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 34
  • Գրունիոնի ձվադրումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գրունիոնի ձվադրումը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Զարմանահրաշ ավազաբլրային կատու
    2013 Արթնացե՛ք
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Ծովերի հարստությունը
    2004 Դիտարան
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 34
Կալիֆոռնիական երեք գրունիոններ ափին բազմանում են

Blue Planet Archive/Mark Conlin

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Գրունիոնի ձվադրումը

Կալիֆոռնիական գրունիոն կոչվող փոքր ձուկը ձվադրում է Կալիֆոռնիայի (ԱՄՆ) և Ներքին Կալիֆոռնիայի (Մեքսիկա) խաղաղօվկիանոսյան ափերին։ Այս ձուկը ձվադրման համար ընտրում է ճշգրիտ օրեր ու ժամեր, որպեսզի իր սերունդը գոյատևի։

Նկատի առնենք հետևյալը։ Գրունիոնները ձվադրում են միայն լիալուսնի կամ նորալուսնի շնորհիվ առաջացած ամենաուժգին մակընթացությանը հաջորդող երեք-չորս գիշերների ընթացքում։ Եթե նրանք ձվադրեն լիալուսնին կամ նորալուսնին նախորդող գիշերները, նրանց ձկնկիթը հաջորդ օրերի ավելի ուժգին մակընթացության ժամանակ կհայտնվի ջրում, քանի որ այն ափերից սրբում-տանում է ավազը։ Սակայն նրանք ձվադրում են ամենաուժգին մակընթացությունից շատ չանցած, երբ տեղատվության ժամանակ ալիքները նահանջելով վերադարձնում են ավազը, ինչի շնորհիվ ձկնկիթը ապահով մնում է ավազի աճող շերտի տակ։

Ուշ գիշերը, հարյուրավոր արու և էգ գրունիոններ բազմանում են ափին

Wally Skalij/Los Angeles Times via Getty Images

Բացի այդ՝ նրանց ձվադրման շրջանում՝ գարնանը և ամռանը, մակընթացությունը գիշերները միշտ ավելի ուժգին է լինում, քան ցերեկվա ընթացքում։ Դրա շնորհիվ ձկները կարողանում են ձվադրել ափի այն հատվածներում, որոնք անհասանելի են հաջորդ մակընթացային ալիքների համար։

Ձվադրման համար գրունիոնները սպասում են մեծ ալիքի և դրանով տեղափոխվում ափ՝ լողալով որքան հնարավոր է հեռու, մինչև որ կհասնեն ավազին։ Երբ ջուրը հետ է քաշվում, էգը թաց ավազի մեջ իր մարմնով փոս է փորում և պոչով մասամբ թաղվում դրանում։ Նա ձվադրում է 5-8 սմ (2-3 դյույմ) խորության վրա, ինչից հետո մեկ կամ մի քանի արուներ բեղմնավորում են ձկնկիթը։ Այնուհետև ձկները գալարվելով գնում են դեպի ջուրը և հաջորդ ալիքով վերադառնում օվկիանոս։

Ձկնկիթը զարգանում է խոնավ ավազի մեջ, սակայն ալիքների շարժման շնորհիվ է, որ սկսում են դուրս գալ ձկնիկները՝ թրթուրները։ Ուստի ձվադրումից շուրջ երկու շաբաթ անց՝ հաջորդ ամենաուժգին մակընթացության ժամանակ, ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ գրունիոնները։ Սակայն այս պրոցեսը կարող է տեղի ունենալ չորս շաբաթ անց՝ մյուս ամենաուժգին մակընթացության ժամանակ։

Ի՞նչ եք կարծում։ Գրունիոնի՝ ձվադրման համար ճիշտ ժամանակը և ձևը որոշելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը