Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/1 էջ 29
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Զարմանահրաշ ավազաբլրային կատու
    2013 Արթնացե՛ք
  • Ծովերի հարստությունը
    2004 Դիտարան
  • Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Հիշո՞ւմ եք
    2002 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 12/1 էջ 29

Ընթերցողների հարցերը

Կարո՞ղ ենք արդյոք Յայտնութիւն 20։7 համարից եզրակացնել, որ վերջնական փորձության ժամանակ Սատանան մեծ թվով անհատներ է մոլորեցնելու։

Յայտնութիւն 20։7–ում նկարագրվում է երկրի վրա ապրող մարդկանց վրա Սատանայի վերջնական հարձակման մասին, որ տեղի է ունենալու Մեսիական թագավորության հազարամյա կառավարման վերջում։ Այդ համարում Սատանայի մասին հետևյալն ենք կարդում. «Դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է»։

Չնայած այն բանին, որ այսօր գիտական մեթոդները և չափիչ սարքերը բավականաչափ կատարելագործվել են՝ «ծովի աւազի» հատիկները մինչև օրս հնարավոր չէ հաշվել։ Ուստի կարելի է ասել, որ «ծովի աւազ» արտահայտությունը անհայտ, անորոշ թիվ է ցույց տալիս։ Իսկ կարո՞ղ է արդյոք այն լինել անսահման, անհաշիվ, նույնիսկ աներևակայելի մեծ թիվ կամ պարզապես մի թիվ, որը չնայած մեծ է, սակայն հայտնի չէ։

Աստվածաշնչում «ծովի աւազի չափ» արտահայտությունը գործածվում է մի քանի իմաստներով։ Օրինակ՝ Ծննդոց 41։49–ում մենք կարդում ենք. «Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր»։ Այստեղ շեշտվում է ցորենի անհաշվելի լինելը։ Մեկ այլ համարում Եհովան ասում է. «Ինչպէս որ չի համարուիլ երկնքի զօրքը եւ չի համարուիլ ծովի աւազը, նոյնպէս պիտի շատացնեմ իմ ծառայ Դաւիթի սերունդը»։ Այստեղ իմաստը հետևյալն է. ինչքան որ վստահ ենք այն բանում, որ երկնքի աստղերն ու ծովի ավազը հնարավոր չէ հաշվել, նույնքան էլ վստահ ենք, որ Եհովան կկատարեր Դավիթին տված իր խոստումը (Երեմիա 33։22)։

Հաճախ «ծովի ավազ» արտահայտությունը մատնացույց է անում մի բանի, ինչը բավականաչափ մեծ է և շատ։ Գաղգաղայում իսրայելացիները մեծ տագնապի մեջ էին, քանի որ Մաքմասում հաստատված փղշտացիները «ծովի եզերքին եղող ավազի չափ շատ էին» (Ա Թագաւորաց 13։5, 6; Դատաւորաց 7։12)։ Եվ «Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս» (Գ Թագաւորաց 4։29)։ Թեև բերված երկու օրինակներում էլ տվյալ արտահայտությունը մեծություն է ցույց տալիս, սակայն, միևնույն է, այն սահմանափակ է։

«Ծովի աւազը» կարող է նաև անորոշ թիվ նշանակել՝ առանց շեշտելու նրա մեծությունը։ Եհովան Աբրահամին ասաց. «Քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ» (Ծննդոց 22։17)։ Նույն այս խոստումը Աբրահամի թոռ Հակոբին կրկնելով՝ Եհովան օգտագործեց «երկրի աւազ» արտահայտությունը, որի մասին խոսելիս Հակոբն անվանեց այն «ծովի աւազ» (Ծննդոց 28։14; 32։12)։ Ինչպես հետագայում պարզվեց, Աբրահամի «սերունդը», որին Հիսուսը կոչեց «փոքր հօտ», 144 000 հոգուց է բաղկացած՝ բացի Հիսուս Քրիստոսից (Ղուկաս 12։32; Գաղատացիս 3։16, 29; Յայտնութիւն 7։4; 14։1, 3)։

Ուրեմն ի՞նչ եզրակացության եկանք այս օրինակները քննելուց հետո։ Հասկացանք, որ «ծովի աւազի չափ» արտահայտությունը միշտ չէ, որ նշանակում է անսահմանափակ, աներևակայելի մեծ թիվ։ Նաև իմացանք, որ ոչ բոլոր դեպքերում է այն գործածվում նկարագրելու համար ինչ​–որ բանի չափազանց մեծ լինելը։ Հաճախ այն մատնացույց է անում ինչ​–որ թվի, որը հայտնի չէ, բայց ընդհանրապես հաշվելի է։ Այսպիսով՝ տրամաբանական է ասել, որ, ճիշտ է, ըմբոստների թիվը, որոնք դիրք կբռնեն Սատանայի կողմը Աստծո ժողովրդի վրա նրա վերջին հարձակման ժամանակ, անչափ շատ կամ անսահման չէ, սակայն բավական մեծ է, այնքան, որ նրանք կարող են վտանգավոր լինել։ Ինչևէ, այդ անհատների թիվը ներկայումս հայտնի չէ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը