Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 37
  • Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության
    2013 Դիտարան
  • Խմելու ջուր
    2023 Արթնացե՛ք
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 37
Ծովահրեշը, բերանը լայն բացած, լողում է

Todd Aki/Moment Open via Getty Images

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը

Ծովահրեշները սնվում են լողալու ընթացքում՝ իրենց բերանը լցնելով պլանկտոններով լի ծովաջրով։ Այս խառնուրդը անցնում է ֆիլտրի միջով, ինչի արդյունքում պլանկտոնը թռչում է ծովահրեշի կոկորդ և կուլ գնում որպես սնունդ։ Ջուրը շարունակում է իր հոսքը՝ անցնելով ծովահրեշի խռիկների միջով։ Սակայն ծովահրեշը կարող է ֆիլտրել նաև այն պլանկտոններին, որոնք շատ ավելի փոքր են իր ֆիլտրի անցքերից։ Ըստ գիտական լրագրող Էդ Յոնգի՝ այս ունակությունը «անհասանելի թվացող մի ձեռքբերում է»։

Նկատի առնենք հետևյալը։ Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը նման է 5 կամարների, որոնք, ասես, երկկողմանի սանրեր լինեն։ Այդ սանրերի ատամիկներից որոշները թեքված են դեպի վերև, որոշներն էլ՝ դեպի ներքև։ Այս ատամիկները առանձնացնում են ծովաջուրը. դրա հոսքի մի մասը մղում են ատամիկներից վեր, մի մասն էլ՝ դրանց միջև՝ առաջացնելով փոքրիկ ջրապտույտներ։

Երբ պլանկտոնները կամ սննդի մասնիկները բախվում են ատամիկների ծայրերին, ընկնում են ջրի ավելի արագ հոսքի մեջ և արդյունքում հայտնվում ծովահրեշի կոկորդում, որտեղից էլ կուլ են գնում։ Նույնիսկ փոքրիկ պլանկտոնները, որ կարող են մնալ ատամիկների արանքում, անցնում են կոկորդ, քանի որ ջրապտույտները արագացնում են դրանց տեղաշարժը և հետ տանում հոսքի մեջ։ Այս ֆիլտրացիոն համակարգը թույլ է տալիս ծովահրեշին սնվել այնպիսի փոքրիկ մարմիններով, որոնք հակառակ դեպքում կարող են անցնել ատամիկների արանքով և նորից հայտնվել ջրում։

Բացի այդ՝ ծովահրեշի՝ ֆիլտրման միջոցով սնվելու համակարգը ինքնամաքրվող է և կանխում է խցանումները՝ անկախ նրանից, թե որքան արագ է այն լողում, և թե ջրում որքան բարձր է պլանկտոնների կոնցենտրացիան։

Կրկնօրինակելով ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգի սկզբունքները՝ գիտնականները հույս ունեն ստեղծել այնպիսի ֆիլտրեր, որոնք կմաքրեն կեղտաջրերը և կհեռացնեն վնասակար միկրոպլաստիկները։

Ի՞նչ եք կարծում։ Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը էվոլուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը