Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/04 էջ 3
  • Տառապող միտք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տառապող միտք
  • 2004 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ապրել հուզական խանգարումով
    2004 Արթնացե՛ք
  • Հույս տառապյալներին
    2004 Արթնացե՛ք
  • Սովորեցրու երեխայիդ լինել խաղաղասեր
    2007 Դիտարան
  • Ինչպես օգնել
    2004 Արթնացե՛ք
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 4/04 էջ 3

Տառապող միտք

ԴԵՊՐԵՍԻՎ վիճակում Նիկոլը պարբերաբար հայտնվում էր 14 տարեկանից։ Սակայն 16 տարեկանում նրա հետ սկսեց բոլորովին նոր բան կատարվել. աղջիկը հայտնվեց էյֆորիայի զարմանալի վիճակում և սկսեց արտասովոր եռանդ դրսևորել։ Նրա կտրուկ մտքերը, ընդհատ, անհասկանալի խոսքերը և անքնությունը ուղեկցվում էին ընկերների հանդեպ անհիմն կասկածներով։ Աղջկան թվում էր, թե վերջիններս շահագործում են իրեն։ Ապա Նիկոլը սկսեց պնդել, թե կարող է փոխել առարկաների գույները, ինչպես որ ցանկանա։ Այս բանից հետո աղջկա մայրը հասկացավ, որ նրան բժշկի օգնություն է հարկավոր։ Ուստի նա Նիկոլին տարավ հիվանդանոց։ Աղջկա տրամադրության այդ փոփոխությունները մանրազնին քննելուց հետո բժիշկներն, ի վերջո, ախտորոշեցին հիվանդությունը. Նիկոլը տառապում էր երկբևեռ խանգարումով։a

Նիկոլի նման՝ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում տառապում են հուզական, կամ՝ տրամադրության խանգարումներով (կարող է լինել ինչպես երկբևեռ խանգարում, այնպես էլ կլինիկական դեպրեսիայի որևէ ձև)։ Այս հիվանդությունները կործանարար հետևանքներ են թողնում հիվանդների վրա։ «Տարիներ շարունակ տառապանքների մեջ էի,— ասում է Սթիվենը, որ տառապում է երկբևեռ խանգարումով։— Մերթ սարսափելի ընկճված էի, մերթ արտասովոր ցնծություն էի ապրում։ Թերապիան և դեղամիջոցները օգնեցին, բայց դա, միևնույն է, պայքար էր»։

Ո՞րն է հուզական խանգարումների առաջացման պատճառը։ Ի՞նչ է նշանակում տառապել դեպրեսիայով կամ երկբևեռ խանգարումով։ Ինչպե՞ս կարելի է հարկ եղած օգնությունը ցույց տալ այս հիվանդությամբ տառապողներին և նրանց խնամողներին։

[Ծանոթագրություններ]

a Կոչվում է նաև մանիակալ–​դեպրեսիվ խանգարում։ Արժե հաշվի առնել, որ այս ախտանիշներից մի քանիսը շիզոֆրենիայի կամ թմրադեղերի չարաշահման հետևանք են։ Դրանք կարող են լինել նույնիսկ պատանեկան անցումային շրջանին հարմարվելու նշան, ինչը նորմալ երևույթ է։ Ուստի ախտորոշումը պետք է արվի միայն պատրաստված մասնագետի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը