Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/07 էջ 23–25
  • Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Իմացիր, թե որն է քո նպատակը»
  • «Յիշիր քո ստեղծողին»
  • Առաջնորդություն խնդրիր
  • Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Հիշիր լիաժամ ծառայողներին
    2014 Դիտարան
  • Երիտասարդնե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում
    Երիտասարդնե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում
  • Կարո՞ղ եք ներկայացնել ձեր թեկնածությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 1/07 էջ 23–25

Երիտասարդները հարցնում են...

Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում

«Փոքր տարիքում չէի անհանգստանում ապագայի մասին։ Սակայն երբ դպրոցն ավարտելու ժամանակը մոտեցավ, ես հասկացա, որ մտնում եմ իրական աշխարհ՝ իրական աշխատանքով և իրական հարկերով» (Ալեքս, 17 տարեկան)։

ԵՐԵԽԱ ժամանակ երազե՞լ ես, թե ինչ ես դառնալու, երբ մեծանաս։ Իսկ հիմա ի՞նչ ես մտածում այն ժամանակվա քո երազանքների մասին։ Մտահոգվա՞ծ ես այն հարցով, թե ինչպես ես հոգալու կարիքներդ որպես չափահաս։ Եթե այո, մի անհանգստացիր, դու միակը չես, ով այդպիսի մտահոգություններ ունի։ Մի գրքում ասվում է. «Կարիերա ընտրելու վերաբերյալ որոշում կայացնելն ամենամեծ դժվարություններից մեկն է, որին բախվում են երիտասարդները» («Career Coaching Your Kids»)։

Սակայն հնարավոր է, որ այժմ դու ամենևին էլ չես մտածում կարիերայի մասին։ Գուցե քեզ ավելի շատ հետաքրքրում է ժամանցը։ Իհարկե, ժամանցի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը» (Ժողովող 11։9)։ Այնուամենայնիվ, հիմա է պատեհ ժամանակը, որ սկսես մտածել, թե ինչ ուղի ընտրել կյանքում։ Առակաց 14։15–ում գրված է. «Խորագէտը քննում է իր քայլերը»։ Իսկ ինչպե՞ս դու կարող ես քննել քո քայլերը։

«Իմացիր, թե որն է քո նպատակը»

Պատկերացրու, որ ծրագրում ես ճանապարհորդել տանից շատ կիլոմետրեր հեռու։ Հավանաբար նախևառաջ դու կդիմես քարտեզի օգնությանը՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար։ Նույնն է պարագան նաև ապագան պլանավորելու հարցում։ «Ընտրության բազմաթիվ հնարավորություններ կան քո առջև»,— ասում է Միշելը՝ մի երիտասարդ, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Ինչպե՞ս կարող ես կողմնորոշվել, թե դրանցից որն ընտրել։ Միշելն ասում է. «Ամբողջ հարցը նպատակներ ունենալու մեջ է»։

Օրինակ՝ պատկերացրու, որ կոնկրետ մի վայր ես ուզում գնալ։ Ամենայն հավանականությամբ դու չես հասնի այդ վայրը, եթե աննպատակ շրջես։ Լավ կլինի, որ քարտեզ ձեռք բերես և գծես քո ճանապարհը։ Այդպիսով դու կհետևես Առակաց 4։26–ում գրված հորդորին. «Շիտակ արա քո ոտների շաւիղը»։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասվում է. «Իմացիր, թե որն է քո նպատակը» («Contemporary English Version»)։

Գալիք տարիներին դու բազմաթիվ կարևոր որոշումներ ես ընդունելու երկրպագության, աշխատանքի, ամուսնության, ընտանիքի և այլ կարևոր բաների վերաբերյալ։ Իմաստուն որոշումներ ավելի հեշտ կլինի կայացնել, եթե դու գիտես, թե ինչ նպատակի ես ձգտում։ Սակայն կյանքի ուղի ընտրելիս կա մի գործոն, որը չպետք է անտեսել։

«Յիշիր քո ստեղծողին»

Եթե ուզում ես իսկապես երջանիկ լինել, պետք է սրտանց ընդունես իմաստուն Սողոմոն թագավորի խոսքերը. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 12։1)։ Կյանքում որևէ ուղի ընտրելու հարցում պետք է առաջնորդվել Աստծուն հաճեցնելու ցանկությամբ։

Ինչո՞ւ է դա կարևոր։ Յայտնութիւն 4։11–ում կարդում ենք. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան»։ Այո՛, երկնքում և երկրի վրա գտնվող բոլոր արարածները պարտավոր են երախտագետ լինել Արարչին։ Շնորհակա՞լ ես, որ նա քեզ տվել է «կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան» (Գործք 17։25)։ Չե՞ս մղվում արդյոք որևէ բան տալ Եհովա Աստծուն՝ գնահատանքդ արտահայտելու նրա տված բոլոր բաների համար։

Արարչի մասին հիշելով՝ Եհովայի վկա շատ երիտասարդներ ընտրել են լիաժամ ծառայությունը։ Փաստն այն է, որ լիաժամ ծառայությունը վսեմ նպատակ է, և այն անթիվ օրհնություններ է բերում (Մաղաքիա 3։10)։ Սակայն հարկավոր է ծրագրել այն։ Օրինակ՝ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ ունակություններ և հմտություններ ունեմ ես, որոնք կօգնեն ինձ հոգալ իմ կարիքները լիաժամ ծառայության մեջ»։

Քելլին, որն այժմ 27 տարեկան է, դեռ պատանեկան հասակում նպատակ էր դրել ծառայել լիաժամ։ Պատանեկության վերջին տարիներին նա սկսեց «գծել իր ճանապարհը» աշխատանքի առնչությամբ։ Քելլին ասում է. «Ես պետք է ընտրեի մի բան, որը թույլ կտար հոգալ իմ կարիքները և ծառայել Եհովային»։

Բարձր դասարաններում սովորելու ընթացքում Քելլին մասնագիտացավ որպես ատամնաբույժի օգնական։ Նա նույնիսկ առաջին տեղը գրավեց պետական մրցույթի ժամանակ։ Սակայն այդ հաջողությունը պատճառ չեղավ, որ նա տեսադաշտից կորցնի իր նպատակը։ Քելլին ասում է. «Ես ուզում էի լիաժամ ծառայել, իսկ մնացած ամեն բան երկրորդական էր ինձ համար»։ Քելլին մինչև հիմա բավականություն է ստանում լիաժամ ծառայությունից։ Նա ասում է. «Կարծում եմ՝ սա լավագույն որոշումն էր, որ կարող էի կայացնել»։

Առաջնորդություն խնդրիր

Եթե ճանապարհորդեիր անծանոթ տարածքով, հավանաբար կցանկանայիր առաջնորդության համար դիմել որևէ մեկին, նույնիսկ եթե քարտեզ ունենայիր։ Նույնը կարող ես անել, երբ ծրագրում ես քո ապագան։ Ուրիշներից խորհուրդ հարցրու։ Առակաց 20։18–ում գրված է. «Դիտաւորութիւնը հաստատվում է խորհրդով»։ Իհարկե, առաջնորդության առաջին աղբյուրը ծնողներդ են։ Խորհուրդներ կարող ես հարցնել նաև հասուն քրիստոնյաներից, որոնք իրենց կյանքում առաջնորդվում են աստվածահաճո իմաստությամբ։ Ռոբերտոն ասում է. «Նայիր այն չափահասներին, ովքեր լավ օրինակ են քո կամ հարևան ժողովներում։ Նրանք կարող են զարմանալի բաներ ասել քեզ»։

Բոլորից առավել Եհովա Աստված է ցանկանում օգնել քեզ կյանքում այնպիսի ընտրություն կատարել, որը մեծ երջանկություն կպարգևի քեզ։ Ուստի խնդրիր նրան, որ օգնի քեզ՝ հասկանալու, «թէ ինչ է Տիրոջ կամքը» քո ապագայի առնչությամբ (Եփեսացիս 5։17)։ Եթե դու վստահում ես Եհովային ամբողջ սրտով, «նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։

«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում

ՄՏԱԾԻՐ

◼ Ի՞նչ ընդունակություններ և հմտություններ ունես դու։

◼ Ինչպե՞ս կարող ես այդ ունակություններն այնպես օգտագործել, որ դրանք փառք բերեն Եհովային։

◼ Այս հոդվածում թվարկված լիաժամ ծառայության ձևերից ո՞րը կընտրեիր։

[Շրջանակ 23–րդ էջի վրա]

ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՈՒՂԻ

Աստվածաշունչն ասում է. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ»։ Հարստության տանող ճանապարհը լի է ծուղակներով։ Այն մի ուղի է, որն ի վերջո բերում է պարտքեր, անհանգստություն և հոգևոր անկման պատճառ է դառնում (Ա Տիմոթէոս 6։9, 10)։

[Շրջանակ 24–25–րդ էջերի վրա]

ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռահվիրան օրինակելի մկրտված քրիստոնյա է, որն ամեն ամիս առնվազն 70 ժամ է նվիրում Աստծու Թագավորության մասին բարի լուրի քարոզչությանը։ Մարզման և փորձի շնորհիվ ռահվիրաները դառնում են Աստվածաշնչի հմուտ ուսուցիչներ։

ԲԵԹԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բեթելի ընտանիքի անդամները ծառայում են Եհովայի վկաների մասնաճյուղերում, որտեղ օգնում են պատրաստել, տպագրել և առաքել աստվածաշնչյան գրականություն։ Բեթելի յուրաքանչյուր նշանակում ծառայության սուրբ առանձնաշնորհում է։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՄԵԾ ԿԱՐԻՔ ԿԱ

Որոշ ռահվիրաներ տեղափոխվում են այնպիսի վայրեր, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Ուրիշները սովորում են այլ լեզուներ և ծառայում են օտար երկրում կամ օտարախոս ժողովում։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ծառայողները ճանապարհորդում են օտար երկրներ Թագավորության սրահների և մասնաճյուղերի շինարարությանը աջակցելու համար։ Սա սուրբ ծառայության մի ձև է, որը նման է այն մարդկանց աշխատանքին, ովքեր կառուցեցին Սողոմոնի տաճարը (Գ Թագաւորաց 8։13–18)։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԴՊՐՈՑ

Ութշաբաթյա դասընթացների ընթացքում հմուտ ամուրի երեցներն ու ծառայող օգնականները կրթվում են կազմակերպչական և հռետորական հարցերում։ Որոշ շրջանավարտներ նշանակվում են ծառայելու իրենց իսկ երկրում, իսկ մյուսները նշանակումներ են ստանում օտար երկրներում։

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հմուտ ռահվիրաները, ովքեր ֆիզիկապես առողջ են և տոկուն, կրթություն են ստանում օտար երկրներում ծառայելու համար։ Միսիոներները ապրում են հետաքրքիր և բավականություն պատճառող կյանքով։

[Շրջանակ 24–րդ էջի վրա]

Ի՞ՆՉ ՈՒՂԻ ԸՆՏՐԵՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Եհովայի վկաների թողարկած այս ֆիլմում ընդգրկված են անկեղծ հարցազրույցներ Բրազիլիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների երիտասարդների հետ։ Շուտով այն մատչելի կլինի մի շարք այլ լեզուներով։

[Մեջբերում 23–րդ էջի վրա]

«Ամբողջ հարցը նպատակներ ունենալու մեջ է» (Միշել, Բեթելի ընտանիքի անդամ)

[Մեջբերում 24–րդ էջի վրա]

«Սա լավագույն որոշումն էր, որ կարող էի կայացնել» (Քելլի, վեց տարվա ռահվիրա)

[Մեջբերում 25–րդ էջի վրա]

«Նայիր նրանց, ովքեր լավ օրինակ են» (Ռոբերտո, Բեթելի ընտանիքի անդամ)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը