Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/07 էջ 8–9
  • Նպատակ դիր հարստանալ հոգևորապես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նպատակ դիր հարստանալ հոգևորապես
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ ես երկուսն էլ ունենալ
  • Ընտրություն, որի համար չես զղջա
  • Անսահման օգուտներ
  • Օրհնություններ, որ գալիս են Աստծուց
    2009 Դիտարան
  • Ձգտենք ճշմարիտ հարստության
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գանձերը կարող են քո՛նը լինել
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Իսկական բարեկեցություն Աստծու նոր աշխարհում
    2006 Դիտարան
2007 Արթնացե՛ք
g 7/07 էջ 8–9

Նպատակ դիր հարստանալ հոգևորապես

ՆՅՈՒԹԱԿԱՆ հարստություն ձեռք բերելու համար հարկավոր է ջանքեր գործադրել և որոշ զոհողությունների գնալ։ Նույնն է պարագան հոգևորապես հարստանալու դեպքում։ Սա՛ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» (Մատթեոս 6։20)։ Հոգևոր հարստությունները ինքնաբերաբար չեն հավաքվում։ Օրինակ՝ ինչպես որ բանկում հաշվի համար ունենալը մարդուն ֆինանսապես հարուստ չի դարձնում, այնպես էլ որևէ կրոնի պատկանելը անհատին հոգևորապես հարուստ չի դարձնում։ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու, որպես հոգևոր անձնավորություն հասունանալու և ավելի շատ հոգևոր հատկություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճռական լինել, ժամանակ տրամադրել, ջանքեր գործադրել և որոշ զոհողությունների գնալ (Առակաց 2։1–6)։

Կարո՞ղ ես երկուսն էլ ունենալ

Անհատը չի կարող միաժամանակ և՛ հոգևոր, և՛ նյութական հարստություն ունենալ։ Այս երկուսից միայն մեկին կարելի է հաջողությամբ հասնել։ Հիսուսն ասաց. «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթեոս 6։24բ)։ Ինչո՞ւ։ Քանի որ հոգևոր և նյութական հարստությանը միաժամանակ հետամուտ լինելը բախում է առաջացնում։ Մեկը մյուսին խանգարում է։ Ուստի Հիսուսը նախքան երկնքում հարստություններ դիզելու մասին իր աշակերտներին ասելը, հետևյալ զգուշացումը տվեց նրանց. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք [բառացի՝ դադարեք դիզելուց] երկրի վրա» (Մատթեոս 6։19)։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ անհատը ուշադրություն չի դարձնում Հիսուսի տված խորհրդին ու փորձում է ձեռք բերել թե՛ հոգևոր և թե՛ նյութական հարստություն։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի» (Մատթեոս 6։24)։ Երբ անհատը իր առջև երկու նպատակներն էլ դնում է, ապա հոգևոր գործերը, նույնիսկ եթե դրանք արվում են պարտավորվածության զգացումից մղված, կարող են ձանձրացնել նրան, ինչն էլ հետագայում դժվարությունների առաջ կկանգնեցնի։ Աստծուն ապավինելու փոխարեն՝ անհատը կարող է փողին ապավինել, և փողով ձեռք բերվող յուրաքանչյուր բան կարող է համարել կյանքի խնդիրները հաղթահարելու գլխավոր միջոց։ Ինչպես որ Հիսուսն ասել է. «Քո սիրտը միշտ կլինի այնտեղ, որտեղ քո հարստություններն են» (Մատթեոս 6։21; Today’s English Version)։

Յուրաքանչյուր քրիստոնյա աստվածաշնչյան այս խորհրդին պետք է լրջորեն մոտենա նախքան որոշելը, թե իր ժամանակը ինչին տրամադրի, իր ուշադրությունը ինչի վրա կենտրոնացնի, և թե որտեղ լինի իր սիրտը։ Եվ չնայած Աստված կոնկրետ սահմանափակումներ չի դնում այն բանի վրա, թե քրիստոնյան որքան հարստություն կարող է ունենալ, դա չի նշանակում, որ ագահության դեմ իր զգուշացումներին չհետևողները պատիժ չեն կրելու (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Նրանք, ովքեր անտեսում են Աստվածաշնչի խորհուրդը և հարստանալու մտադրություն ունեն, ինչպես տեսանք նախորդ հոդվածից, հոգևոր, մտավոր և էմոցիոնալ առումով վնասներ են կրում (Գաղատացիներ 6։7)։ Եվ ընդհակառակը՝ Հիսուսը նշեց, որ նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, երջանիկ կլինեն (Մատթեոս 5։3)։ Անշուշտ, մեր Արարիչն ու նրա Որդին գիտեն, թե ինչն է նպաստում մեր երջանկությանն ու բարօրությանը (Եսայիա 48։17, 18)։

Ընտրություն, որի համար չես զղջա

Ի՞նչն է քեզ համար կարևոր՝ Աստվա՞ծ, թե՞ հարստությունը։ Ինչ խոսք, մենք չենք կարող ընդհանրապես անտեսել մեր նյութական կարիքները։ Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակում Պողոս առաքյալը գրեց. «Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է»։ Պողոսը նաև քաջալերեց քրիստոնյաներին իրենց հույսը դնել ոչ թե փողի, այլ Աստծու վրա և «հարուստ լինել բարի գործերով» (1 Տիմոթեոս 5։8; 6։17, 18)։ Ինչի՞ վրա պետք է կենտրոնանաս։ Ի՞նչ նպատակ ես հետապնդելու։ Պողոսի նշած բարի գործերի թվում գլխավորը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործն է, որը Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին անել (Մատթեոս 28։19, 20)։ Երբ քրիստոնյաները պարզեցնում են իրենց կյանքը, որպեսզի ոչ միայն հանգիստ կյանքով ապրեն և այն վայելեն, այլև այս իմաստալից գործին ավելի շատ մասնակցեն, ապա նրանք «որպես գանձ իրենց համար լավ հիմք են պահպանում ապագայի»՝ Աստծու խոստացած նոր աշխարհի համար։ Եվ նույնիսկ այսօր էլ նրանք կարծում են, որ հոգևոր հարստությունները «ո՜րչափ լաւ են ոսկիից» (1 Տիմոթեոս 6։19; Առակաց 16։16; Փիլիպպեցիներ 1։10)։

Նկատի առնենք Էդիի օրինակը։ Նրա ընտանիքի անդամները Եհովայի վկաներ էին դեռևս այն ժամանակից, երբ նա դեռ պատանի էր։ Պատահեց այնպես, որ նրա ընտանիքը կորցրեց իր ողջ ունեցվածքը, և նրանք ստիպված եղան դուրս գալ իրենց տնից։ Էդին պատմում է. «Ես միշտ մտածում էի, թե ինչ կպատահի մեզ, եթե հասնենք այն վիճակին, որ այլևս ոչինչ չունենանք։ Այժմ մենք իրոք ոչինչ չունենք։ Եվ գիտե՞ք, թե ինչ պատահեց։ Ոչ մի սարսափելի բան։ Մինչև այսօր մենք ունեցել ենք բոլոր մեզ անհրաժեշտ բաները։ Եհովան միշտ հոգ էր տանում մեր մասին, և ժամանակի ընթացքում մեր վիճակը բարելավվեց։ Այս միջադեպը սովորեցրեց ինձ լրջորեն վերաբերվել Հիսուսի այն խոստմանը, որի մասին գրված է Մատթեոս 6։33–ում, որ եթե մենք Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնենք, ապա մեր նյութական կարիքները երբեք չեն մտահոգի մեզ»։ Այսօր Էդին և իր կինը լիաժամ շրջագայող ծառայողներ են։ Նրանք ունեն այն ամենը, ինչի կարիքը որ զգում են։ Եվ ամենակարևորն այն է, որ նրանք հարուստ են հոգևորապես։

Անսահման օգուտներ

Ի տարբերություն երկրի վրա ունեցած գանձերի, որոնք գողերը կարող են թալանել՝ հոգևոր հարստությունները հավիտյան են մնում (Առակաց 23։4, 5; Մատթեոս 6։20)։ Ճիշտ է, դժվար է որոշել, թե անհատը ինչպես է հոգևորապես առաջադիմում։ Հեշտ չէ ասել, թե անհատն ինչ աստիճանի է աճել սիրո, ուրախության կամ հավատի մեջ, ինչը հստակ երևում է, երբ անհատը ֆինանսապես է առաջադիմում։ Սակայն հոգևոր հարստության բերած օգուտներն անսահման են։ Խոսելով իր աշակերտների մասին, ովքեր պետք է թողնեին իրենց տներն ու դաշտերը՝ իրենց ապրուստի միջոցները հանուն հոգևոր բաների՝ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ մայր կամ հայր կամ զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար, և այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ, և իրերի գալիք համակարգում՝ հավիտենական կյանքը» (Մարկոս 10։29, 30)։

Ի՞նչը քո կյանքում առաջին տեղում կդնես՝ Աստծո՞ւն, թե՞ հարստությունը։

[Նկար 8–9–րդ էջերի վրա]

Հետամուտ ես լինում նյութակա՞ն հարստությանը թե՞ հոգևոր հարստությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը