Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/08 էջ 16–17
  • Ինչպես է Աստծու անունը հայտնի դարձել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես է Աստծու անունը հայտնի դարձել
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է գործածվել Աստծու անունը
  • Ինչպես է գործածվել Աստծու անունը
  • Հռչակել Աստծու անունը
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. փող
    2011 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2008 Դիտարան
  • Ա4 Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Չնչին արժողության երկու մետաղադրամ
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 4/08 էջ 16–17

Ինչպես է Աստծու անունը հայտնի դարձել

ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ Դավիթն ասաց. «Ես կ’գովեմ Աստուծոյ անունը»։ Նա գիտեր Աստծու անունը և մի սաղմոսում գրեց. «Օրհնեալ է Տէր Աստուած [Եհովան].... օրհնեալ է նորա փառաւոր անունը» (Սաղմոս 69։30; 72։18, 19)։ Հայերենում Աստծու անվան համար ընդունված է «Եհովա» ձևը։ Այն վերցված է եբրայերեն יהוה քառագրից, որը Աստվածաշնչում հանդիպում է մոտ 7 000 անգամ։

Վերջին դարերի ընթացքում Աստծու անունը, Աստվածաշնչից բացի, գործածվել է նաև շատ ուրիշ տեղերում։ Օրինակ՝ լատիներեն «Benedictus Sit Iehova Deus» արտահայտությունը, որը նշանակում է՝ «թող Եհովա Աստված փառավորվի», գրվել է ոսկյա մետաղադրամների վրա, որոնք երկար տարիներ արտադրվել են Շվեյցարիայում [1]։ Իրականում վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Աստծու անունը եբրայերեն ու լատիներեն լեզուներով գրվել է հազարից ավելի տարբեր տեսակի մետաղադրամների, մեդալների ու ժետոնների վրա։

Ինչո՞ւ է Աստծու անունը այդքան շատ գործածվել, ինչի մասին վկայում են, օրինակ, այս և հաջորդ էջի նկարները։

Ինչո՞ւ է գործածվել Աստծու անունը

Տասնվեցերորդ դարից սկսած՝ կաթոլիկների և բողոքական ռեֆորմատորների միջև կրոնական պատերազմներ տեղի ունեցան ողջ Արևմտյան Եվրոպայում։ Իսպանիային պատկանող մի քանի պրովինցիաներ առանձնացան Հռոմի կաթոլիկ եկեղեցուց, որն այդ ժամանակ իշխող կրոն էր, և փոխարենը՝ միացան ռեֆորմատական եկեղեցուն։ Դա հանգեցրեց կրոնա–քաղաքացիական պատերազմի։ Մետաղադրամների և դրանց վրա եղած պատկերների միջոցով փոխանցվում էր այն գաղափարը, որ Աստված պատերազմող կողմերին թիկունք էր կանգնում։

Ինչպես է գործածվել Աստծու անունը

Փորագրողները Աստծու Եհովա անունը ներկայացնում էին եբրայերեն քառագրով։ Այդ քառագիրը հայերենում տառադարձվում է ՅՀՎՀ ձևով։ Ընդհանուր առմամբ՝ ոչ փորագրողները, ոչ էլ հասարակ ժողովուրդը չգիտեին եբրայական գիրը։ Ուստի քառագիրը բազմիցս կրկնօրինակելու պատճառով այն գրվել է տարբեր ձևերով։

Մոտ 1568–ին շվեդները պատրաստեցին մի մետաղադրամ, որի վրա կար Աստծու անունը [2], իսկ մոտավորապես 1591–ին այդպիսի մետաղադրամ ստեղծեցին շոտլանդացիները։ Մոտ 1600 թվականին Շվեդիայի թագավոր Կարլ IX–ը Աստծու անունը, որը գրվում էր տարբեր ձևերով (Ihehova, Iehova, Iehovah), փորագրել տվեց մետաղադրամների վրա [3]։ Նրա հրամանով՝ արտադրվեց ոսկյա մետաղադրամի մի տեսակ, որը շատ գեղեցիկ էր և ուներ ավելի քան չորս ամսվա աշխատավարձի արժողություն։

Եհովայի անունը կրող ավելի քան 60 տարբեր մետաղադրամներ հայտնի են Դանիայի և Նորվեգիայի թագավոր Քրիստիան IV–ի ժամանակներից, որը կառավարել է 1588–ից մինչև 1648–ը։ 17–րդ դարի կեսերին Եհովայի անունը կրող մետաղադրամներ պատրաստվեցին նաև Լեհաստանում, Շվեյցարիայում, ինչպես նաև Գերմանիայում։

Այդպիսի մետաղադրամները մեծ տարածում գտան Երեսնամյա պատերազմի ընթացքում։ Այս կրոնական պատերազմը տեղի ունեցավ Եվրոպայում 1618–1648 թթ.–ին։ 1631–ին տեղի ունեցած Բրեյտենֆելդի հաղթական ճակատամարտից հետո շվեդ թագավոր Գուստավ II Ադոլֆը ստեղծեց մետաղադրամներ, որոնց վրա գրված էր քառագիրը [4]։ Այս մետաղադրամները արտադրվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Էրֆուրտը, Ֆյուրտը, Մայնցը և Վյուրցբուրգը։ Մոտավորապես նույն ժամանակ Շվեդիայի թագավորի դաշնակից դքսությունները նույնպես սկսեցին արտադրել Աստծու անունը կրող մետաղադրամներ։

Երեսնամյա ծանր պատերազմից հետո մոտ 150 տարի Աստծու անունը դեռ գրվում էր մետաղադրամների, մեդալների և ժետոնների վրա։ Դրանք արտադրվում էին Ավստրիայում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Սակայն 18–րդ դարի սկզբներին Աստծու անունը գնալով ավելի քիչ էր օգտագործվում այդ ձևով։ Ի վերջո այն ընդհանրապես անհետացավ դրամահատիչների և կնիքների վրայից։

Հռչակել Աստծու անունը

Չնայած այսօր Աստծու անունը գուցե չգտնենք մետաղադրամների և թղթադրամների վրա, սակայն այն հռչակվում է աննախընթաց կերպով։ Շատ վաղուց Աստված մի ժողովուրդ ընտրեց, որ իր ծառաները լինեն, և նրանց ասաց. «Դուք իմ վկաներն էք.... ես եմ Աստուած» (Եսայիա 43։12)։ Որևէ մետաղադրամ չի կարող կատարել այդ կարևոր դերը։ Իրականում այն անհատները, ովքեր գրել են Աստծու անունը իրենց մետաղադրամների վրա, նրա մասին կեղծ վկայություն են տվել, քանի որ պնդում էին, թե Աստված աջակցում էր իրենց դաժան պատերազմների ժամանակ։ Սակայն այսօր մարդկանց մի խումբ հռչակում է Աստծու անունը այնպես, ինչպես նա է ցանկանում։

Եհովայի վկաները քաջալերում են ձեզ ավելին իմանալ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի և նրա անվան նշանակության մասին։ Սաղմոսերգուն գրել է. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։ Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելը կարևոր է, ինչը երևում է նրա սիրելի Որդու աղոթքից. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։

[Նկար 17–րդ էջի վրա]

Դրամահատի գործիքները

[Նկարներ 16–17–րդ էջի վրա]

Coin 1 and tools: Hans-Peter-Marquardt.net; coin 2: Mit freundlicher Genehmigung Sammlung Julius Hagander

Coins 3 and 4: Mit freundlicher Genehmigung Sammlung Julius Hagander

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը