Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 19–21
  • Ինչպե՞ս անվտանգ վարել մեքենան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս անվտանգ վարել մեքենան
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ✔ Ինչ վիճակում վարել մեքենան
  • ✔ Հմտորեն վարիր
  • ✔ Ինչ վիճակում պետք է լինի մեքենադ
  • Տան մաքրություն. բոլորս էլ կարող ենք մասնակցել դրան
    2005 Արթնացե՛ք
  • Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս խուսափել ավտովթարից
    2011 Արթնացե՛ք
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 19–21

Ինչպե՞ս անվտանգ վարել մեքենան

ԱՅՍՕՐ մեքենա վարելը միլիոնավոր մարդկանց համար անհրաժեշտություն է, սակայն եթե զգոն չլինես, կարող ես կորցնել կյանքդ։ Ըստ հաշվարկների՝ ամեն տարի ավտովթարների պատճառով մոտ 1 200 000 մարդ է մահանում։ Ուստի անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես կարելի է խուսափել վթարներից։ Եկեք քննենք մի քանի գործնական քայլեր, որոնք կօգնեն մեզ մեքենան անվտանգ վարել։

✔ Ինչ վիճակում վարել մեքենան

Ավստրալիական մի հանդեսում նշվում էր, որ վթարից խուսափելու համար կարևոր է հաշվի առնել այն, թե ինչ վիճակում ես նստում ղեկին (Australian Journal of Social Issues)։ Ուստի լավ կլինի, որ վարորդը հարցնի իրեն. «Ինչպիսի՞ն է իմ տրամադրությունը, կարո՞ղ եմ այս վիճակում մեքենա վարել»։ Հոգնածությունը կարող է բթացնել միտքը և թուլացնել ռեակցիան։ Ֆիլիպինների ճանապարհատրանսպորտային երթևեկության վերահսկման վարչությունը նշում է, որ բարկությունը, լարվածությունը և հուզված կամ ոգևորված վիճակը կարող են ազդել վարորդի վրա, ինչի հետևանքով նա գուցե անմիտ որոշումներ կայացնի կամ իրեն անվայել պահի։

Մարդու առողջական վիճակը նույնպես կարևոր է. վարորդը չպետք է ունենա այնպիսի հիվանդություններ կամ վնասվածքներ, որոնք կխանգարեն նրան մեքենան վարելիս։ Այն վարորդը, որը արժևորում է ուրիշների կյանքը, ռիսկի չի դիմի և մեքենան չի վարի խմած վիճակում։ Թմրանյութերը և որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են թուլացնել ռեակցիան։ Երբեմն խելամիտ կլինի ղեկին չնստել կամ մեկ ուրիշին խնդրել, որ վարի մեքենան։

✔ Հմտորեն վարիր

Հատկապես զարգացող երկրներում մեքենաների թիվը աճում է, ուստի ավելանում են նաև անփորձ վարորդները։ Հետևաբար դժբախտ պատահարներից խուսափելու համար ցանկացած վարորդ կարող է հետևել երկու կարևոր խորհրդի։

Եղիր ուշադիր։ Միշտ զգոն եղիր, որ նկատես, թե ինչ հավանական վտանգներ կարող են լինել առջևից ու հետևից, և փորձիր կանխատեսել մյուս վարորդների գործողությունները։ Հաշվի առ նաև, թե վարելիս ինչ սխալներ կարող են թույլ տալ նրանք։ Մեծ մասամբ վթարները տեղի են ունենում այն պատճառով, որ մեքենաները չեն պահում սահմանված հեռավորությունը։ Ուստի հմուտ վարորդը ուշադիր է այս հարցում և ընթացքի մեջ գտնվելիս որոշակի տարածություն է պահում։

Փորձիր տեսնել, թե ինչ է կատարվում քո տեսադաշտից դուրս, և աշխատիր չշեղվել։ Երբեմն շրջվիր ու տես, թե ինչ է կատարվում քո շուրջը, և հույսդ մի՛ դիր միայն հայելիների վրա։ Խուսափիր անհարկի շեղվելուց։ Մի՛ փորձիր միաժամանակ մի քանի գործողություններ կատարել, օրինակ՝ խոսել հեռախոսով կամ այլ բան անել։ Դրանք կարող են շեղել ուշադրությունդ։

Եթե մոտոցիկլետ ես վարում։ Որոշ տվյալների համաձայն՝ վթարից մոտոցիկլիստների մահանալու հավանականությունը 37 անգամ ավելի մեծ է, քան մեքենայում գտնվողներինը։ Ի՞նչ կարող ես անել, որ պաշտպանված լինես։ Վերոհիշյալ երկու քայլերը կիրառելի են նաև այս պարագայում։ Միացյալ Նահանգներում մոտոցիկլիստներին անվտանգության համար խորհուրդ է տրվում. «Մնա տեսադաշտում»։ Հավաստիացիր, որ ուրիշները տեսնում են քեզ։ Լուսարձակները վառած պահիր։ «Կրիր համապատասխան հագուստ»։ Դիր սաղավարտ, վառ ու հաստ, պաշտպանող հագուստ հագիր։ «Շատ ուշադիր վարիր»։ Եթե կարծում ես, որ քեզ չեն տեսնի, այնպես վարիր, որ լինես ուրիշների տեսադաշտում (Motorcycle Safety Foundation)։

✔ Ինչ վիճակում պետք է լինի մեքենադ

Վարորդը պետք է հոգա անվտանգության մասին և հետևի, որ մեքենան սարքին վիճակում լինի։ Արգելակները պետք է գերազանց վիճակում լինեն, ինչպեսև բոլոր գործող մեխանիզմները։ Անվադողերը հաստ պաշտպանաշերտ պետք է ունենան, որը կնվազեցնի թաց կամ սառած ասֆալտի վրա սահելու հավանականությունը։ Անվադողերում օդի բավարար ճնշումը կօգնի, որ հեշտությամբ ղեկավարես մեքենան և արգելակելիս խնդիրներ չառաջանան։ Այսօր շատ մեքենաներ ունեն անվտանգության գոտիներ։ Դրանք ոչ մի օգուտ չեն տա, եթե չկապես։

Հաշվի առ նաև, թե ինչ հանգամանքներում ես մեքենան վարում։ Թաց ասֆալտի դեպքում, հատկապես եթե այն ծածկված է սառույցի կամ ձյան բարակ շերտով, պետք է նկատի ունենաս, որ արգելակման տարածությունն ավելի մեծ կլինի, իսկ մեքենան կառավարելը՝ ավելի դժվար։ Մութ ժամանակ վարելիս առջևի լուսարձակները պետք է վառած լինեն, իսկ արագությունը պիտի սովորականից ցածր լինի։ Քանի որ կյանքը պարգև է Աստծուց, մենք ամեն բան պետք է անենք, որ պաշտպանենք մեր կյանքը՝ նաև սովորելով անվտանգ մեքենա վարել։

[Նկար 19–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՅԵԼ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ

◼ Հանգիստ քշիր։ Երբ մեքենայի արագությունը հաճախ են ավելացնում կամ նվազեցնում արգելակելով, շատ վառելանյութ է ծախսվում։

◼ Անջատիր շարժիչը, երբ մեքենան ընթացքի մեջ չէ։ Այսօր նախքան մեքենան տեղից շարժելը մեծ մասամբ շարժիչը տաքացնելու կարիք չկա։ Եթե մեքենան պետք է անգամ կես րոպե կանգնած մնա, լավ կլինի շարժիչն անջատել։

◼ Հետևիր, որ անվադողերում օդի ճնշումը բավարար լինի։ Այդ դեպքում անվադողերը հեշտությամբ կպտտվեն և վառելանյութի ծախսը զգալիորեն կնվազի։

◼ Շատ արագ մի՛ վարիր։ Մեծ արագության տակ մեքենան վարելը վտանգավոր է։ Բացի դրանից, այդ դեպքում ավելի շատ վառելանյութ կարող է ծախսվել։

[Նկար 19–րդ էջի վրա]

❏ Զգոն մնա

❏ Կապիր ամրագոտիները

❏ Միաժամանակ մի քանի բան մի՛ արա

❏ Խուսափիր շեղվելուց

[Նկար 20–րդ էջի վրա]

❏ Նայիր շուրջդ

❏ Արգելակները գերազանց վիճակում պահիր

❏ Հետևիր անվադողերում օդի ճնշմանը

❏ Հաստ պաշտպանաշերտ ունեցիր

❏ Որոշակի տարածություն պահիր

[Նկար 21–րդ էջի վրա]

❏ «Կրիր համապատասխան հագուստ»

❏ «Մնա տեսադաշտում»

[Նկար 21–րդ էջի վրա]

❏ Ստուգիր լուսարձակները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը