Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 նոյեմբեր էջ 8–9
  • Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍՏՈՒԳԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ՎԱՐՈՒՄ
  • ԱՌԱՋՆՈՐԴՎԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
  • Ինչպե՞ս խուսափել ավտովթարից
    2011 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս անվտանգ վարել մեքենան
    2009 Արթնացե՛ք
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 նոյեմբեր էջ 8–9
Տարեց եղբայրը պատուհանից նայում է իր մեքենային և մտածում է։ Նրա ձեռքին իր մեքենայի բանալիներն են։

Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել

ԵՐԿԱՐ տարիներ է՝ դու տրանսպորտային միջոց ես վարում։ Դա քեզ հնարավորություն է տալիս գնալու ուր ուզում ես և երբ ուզում ես։ Բայց ընտանիքիդ անդամները և ընկերներդ մտահոգվում են և ուզում են, որ ծանրութեթև անես, թե արդյոք արժե շարունակել վարել։ Սակայն դու չես հասկանում, թե ինչու են նրանք մտահոգվում։

Դու է՞լ ես նման իրավիճակում։ Եթե՝ այո, ապա ի՞նչը կօգնի քեզ որոշելու, թե արդյոք արժե շարունակել վարել։

Կան երկրներ, որտեղ որոշակի տարիքի հասած վարորդները վարորդական իրավունքի ժամկետը երկարաձգելու համար պետք է բուժզննում անցնեն և ստանան բժշկի թույլտվությունը։ Այս երկրներում ապրող քրիստոնյաները ենթարկվում են պետության օրենքներին և դրա կայացրած որոշումներին (Հռոմ. 13։1)։ Սակայն անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, կան գործոններ, որոնք հաշվի առնելով՝ կարող ես հասկանալ, թե արդյոք անվտանգ ես վարում։

ՍՏՈՒԳԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ՎԱՐՈՒՄ

Միացյալ Նահանգների՝ տարեցների հարցերով զբաղվող ազգային ինստիտուտի կայքը առաջարկում է մտածել հետևյալ հարցերի շուրջ.

  • Դժվարանո՞ւմ եմ կարդալ ճանապարհային նշանները կամ վա՞տ եմ տեսնում գիշերը։

  • Դժվարությա՞մբ եմ գլուխս թեքում, որ նայեմ հայելիներին կամ տեսնեմ ճանապարհի դժվար տեսանելի հատվածը։

  • Ինձ համար դժվա՞ր է արագ արձագանքել, օրինակ, երբ ոտքս արագության ոտնակից պետք է դնեմ արգելակման ոտնակին։

  • Այնքան դանդաղ եմ վարում, որ խոչընդոտո՞ւմ եմ երթևեկությանը։

  • Հաճա՞խ է պատահում, որ իմ պատճառով վթարային իրավիճակ ստեղծվի, կամ բախվեմ ինչ-որ բաների, ինչի հետևանքով մեքենայիս վրա փոսեր կամ քերծվածքներ լինեն։

  • Իմ վատ վարելու պատճառով ոստիկանը ինձ կանգնեցրե՞լ է։

  • Եղե՞լ է այնպես, որ վարելու ընթացքում ննջեմ։

  • Խմո՞ւմ եմ այնպիսի դեղեր, որոնք ազդում են վարելուս վրա։

  • Ընտանիքիս անդամները կամ ընկերներս անհանգստություն հայտնո՞ւմ են վարելուս վերաբերյալ։

Եթե այս հարցերից մեկին կամ երկուսին պատասխանում ես՝ այո, գուցե ժամանակն է փոփոխություններ անելու։ Օրինակ՝ թերևս որոշես ավելի քիչ վարել, հատկապես գիշերը։ Կանոնավոր ստուգիր, թե ինչպես ես վարում։ Կարող ես խնդրել ընտանիքիդ անդամին կամ ընկերներիցդ մեկին, որ վարելուդ վերաբերյալ կարծիք հայտնի։ Գուցե որոշես նաև անվտանգ երթևեկության դասընթացներ անցնել։ Սակայն եթե վերոնշյալ հարցերից մի քանիսին ես պատասխանում՝ այո, ապա լավագույն որոշումը թերևս լինի մեքենա չվարելը։a

ԱՌԱՋՆՈՐԴՎԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

Հնարավոր է՝ չենք գիտակցում, որ գնալով կորցնում ենք վարելու մեր հմտությունները, և գուցե դժվար լինի համակերպվել մեքենա չվարելու մտքին։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ սթափ նայել իրավիճակին և իմաստուն որոշում կայացնել։ Քննենք երկու սկզբունք։

Համեստ եղիր (Առակ. 11։2)։ Տարիների ընթացքում մեր տեսողությունը, լսողությունը, մկանները և ռեֆլեքսները թուլանում են։ Օրինակ՝ շատ մարդիկ դադարում են որոշ սպորտաձևերով զբաղվել, քանի որ հասկանում են, որ տարիքն առնելուն զուգընթաց կարող են հեշտությամբ վնասվել։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև վարելուն։ Գուցե գա մի պահ, որ անհատը համեստորեն որոշի տրանսպորտային միջոց այլևս չվարել՝ ելնելով իր իսկ անվտանգությունից (Առակ. 22։3)։ Եվ եթե ուրիշները արտահայտեն իրենց մտահոգությունը, համեստ մարդը պատրաստակամորեն կլսի (համեմատիր 2 Սամուել 21։15-17)։

Խուսափիր արյունապարտ լինելուց (2 Օրենք 22։8)։ Եթե անվտանգ չվարես մեքենան, այն կարող է վտանգավոր զենք դառնալ։ Եթե վարելու հմտությունները կորցնելով հանդերձ անհատը շարունակի վարել, նա ռիսկի կենթարկի իր և ուրիշների կյանքը։ Իսկ եթե նրա պատճառով մահվան ելքով պատահար լինի, նա կարող է արյունապարտ դառնալ։

Եթե մեքենա վարել-չվարելու հարցի վերաբերյալ դժվար որոշման առաջ ես կանգնած, մի՛ մտածիր, որ չվարելով՝ կկորցնես արժանապատվությունդ կամ որպես անհատ քո արժեքը։ Եհովան սիրում է քեզ քո լավ հատկությունների, այդ թվում՝ համեստության, խոնարհության և ուրիշների բարօրությամբ մտահոգվելու համար։ Նա խոստանում է աջակցել ու մխիթարել քեզ (Ես. 46։4)։ Նա երբեք չի լքի քեզ։ Ուրեմն խնդրիր նրան, որ քեզ իմաստություն տա և օգնի մեքենա վարելու հարցին հոգևոր տեսանկյունից նայել։

Ինչպես կարող են օգնել ուրիշները

Հաճախ հենց ընտանիքի անդամները կարող են մեքենա վարելու մասին զրուցել տարեց հարազատի հետ։ Կամ գուցե դու վարորդի ընկերն ես և լսում ես, որ մարդիկ անհանգստություն են հայտնում նրա վարելու վերաբերյալ։ Մի՛ անտեսիր նրանց դիտարկումները։ Կարող ես նույնիսկ խնդրել նրան, որ միասին մեքենայով ինչ-որ տեղ գնաք։ Եվ եթե տեսնես, որ նրա վարելու հետ կապված իսկապես խնդիր կա, զրուցիր նրա հետ։ Զրուցելիս քեզ պատկերացրու նրա փոխարեն։ Եղիր սիրալիր, բայց անկեղծ։ Խոսելիս մի՛ կենտրոնացիր նրա տարիքի վրա, այլ ուշադրությունը հրավիրիր նրա վարելու հմտությունների վրա։ Ճիշտ բառեր ընտրիր, օրինակ՝ «Դու արդեն անվտանգ չես վարում» ասելու փոխարեն լավ կլինի՝ ասես՝ «Ես անհանգստանում եմ քո անվտանգության համար»։ Արտահայտիր համոզվածությունդ այն բանում, որ նա սիրում է աստվածաշնչյան սկզբունքները, որոնք նշված են այս հոդվածում։

Բոլորս էլ կարող ենք մտնել այն տարեց հավատակցի դրության մեջ, ով ստիպված է հրաժարվել մեքենա վարելուց։ Նա գուցե այնպիսի զգացում ունենա, թե կորցրել է իր ազատությունն ու ինքնուրույնությունը։ Ինչպե՞ս կարող ես աջակցել նրան։ Եղիր ուշադիր և առաջարկիր քո օգնությունը (Առակ. 17։17)։ Մի՛ սպասիր, մինչև որ նա կխնդրի քեզ իրեն ինչ-որ տեղ տանել, այլապես նա հնարավոր է՝ չդիմի քեզ՝ մտածելով, որ բեռ կլինի քեզ )համար։ Գուցե առաջարկես գրաֆիկ կազմել և նշել, թե նա երբ կարևոր գործեր ունի, օրինակ՝ ժողով, ծառայություն, գնումներ և բժշկի այցելություն, որպեսզի տանես նրան։ Վստահեցրու, որ սրտանց ուզում ես անել նրա համար այդ բոլոր բաները և ժամանակ անցկացնել նրա հետ (Հռոմ. 1։11, 12)։

a Հավելյալ տեղեկության համար տես «Արթնացե՛ք», 2002, օգոստոսի 22, էջ 12-14, անգլ., ռուս.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը